Ոստիկանությունը զգուշացնում է․ նոր թրենդ է տարածվում, որը կարող է վնասել առողջությանն ու պատասխանատվություն առաջացնել
11.11.2025,
16:04
ՆԳՆ ոստիկանությունը զգուշացնում է․ մի հետևե՛ք բարձր ռիսկայնություն և անցանկալի հետևանքներ ունեցող թրենդներին
ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Համացանցում տարածվում են տեսանյութեր, որտեղ անչափահասներն ու երիտասարդները քաղաքի փողոցները մատնանշող ցուցանակներից բռնվելով՝ կատարում են պարային շարժումներ, հայտնում են ոստիկանությունից։
Նշված գործողությունները կարող են առաջացնել անցանկալի հետևանքներ՝ նախևառաջ վտանգելով դրանք իրականացնողների առողջությունը, պատճառելով տարբեր վնասվածքներ։ Բացի այդ, կարող է վնասվել պետական գույքը, ինչն առաջացնում է օրենքով սահմանված պատասխանատվություն։
«Սիրելի՛ երիտասարդներ, ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ նման գործողություններից՝ խուսափելով անցանկալի հետևանքներից», – նշվում է հաղորդագրության մեջ։

