Ոստիկանության աշխատակիցները շղթայել են Բաղրամյան պողոտան

30.07.2016, 23:12
Ոստիկանության աշխատակիցները շղթայել են Բաղրամյան պողոտան և փշալար են անցկացրել։
    
Ոստիկանության աշխատակիցները շղթայել են Բաղրամյան պողոտան
ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Ոստիկանության աշխատակիցները շղթայել են Բաղրամյան պողոտան և փշալար են անցկացրել։

ՊՊԾ գնդի շենքի գրաված խմբին սատարող ցուցարարներն արգելափակել են պողոտայի երթևեկությունը, որտեղ գտնվում են կառավարական շենքերը, այդ թվում՝ Ազգային ժողովը և նախագահական նստավայրը։ Նրանք թույլ չեն տալիս անցնել ոստիկանական ոչ մի ավտոբուս։

Ցուցարարները հավաքվել են ի նշան պաշտպանության երկու շաբաթ առաջ ՊՊԾ գնդի շենքը զավթած «Սասնա ծռեր» խմբի։

Գործողությունների հետագա ծրագիրն առայժմ հայտնի չէ։ Նախօրեի երեկոյան Խորենացու փողոցում սկված խաղաղ երթն աստիճանաբար վերածվեց բողոքի ակցիայի մասնակիցների և ոստիկանության միջև բախումների։
Ոստիկանությունը կիրառեց հատուկ միջոցներ՝ արցունքաբեր գազ, լուսաձայնային նռնակներ, ճայթուկներ, մահակներ և այլն։ Վիրավորվել են մեծ թվով մասնակիցներ, ինչպես նաև լրագրողներ, ովքեր տեղափոխվել են քաղաքի հիվանդանոցներ։ Վնասվել է լրագրողական տեխնիկա։
-0-