Որոշ շրջանակներ գերագնահատում են Հայաստանում հանրահավաքներ իրականացնելու իրենց ուժը. Փաշինյան (ՎԻԴԵՈ)

22.06.2020, 19:07
Որոշ շրջանակներ գերագնահատում են Հայաստանում հանրահավաքներ իրականացնելու իրենց ուժը. Փաշինյան. ՎԻԴԵՈ
Որոշ շրջանակներ գերագնահատում են Հայաստանում հանրահավաքներ իրականացնելու իրենց ուժը. Փաշինյան (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի./Նովոստի-Արմենիա/. Այո հավաքները հիմա սահմանափակված են, բայց ո՞վ է ասել, որ պոտենցիալ հավաքի մասնակիցները պետք է պարտադիր դժգոհություն արտահայտեին գործող կառավարությունից: Այս մասին, այսօր՝ հունիսի 22-ին, պարետատան նիստից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Загружается новость ... "Лево"

Նա պատասխանել է հարցին շրջանառվող կարծիքների մասին, թե ինքը արտակարգ դրությունն օգտագործում է քաղաքական հարցեր լուծելու համար, իսկ մարդիկ իրենց հերթին արտակարգ դրության պայմաններում իրավունք չունենք հավաքի միջոցով արտահայտելու իրենց դժգոհությունը:

«Իսկ ո՞վ է ասել, որ այդ պոտենցիալ հանրահավաքի 10-20 կամ նույնիսկ 100 անգամ ավելի մեծ թվով մասնակիցներ դժգոհություն չպետք է արտահայտեին որոշ կոռուպցիոներների գործունեության հետ կապված: Ընդհանուր առմամբ սա պետք է հաշվի առնել: Պետք է ոմանք շնորհակալ լինեն, որ Հայաստանում արտակարգ դրություն է և հավաքներ անելու հնարավորություն չկա, հակառակ դեպքում կարծում եմ հեղափոխության կողմնակիցները առնվազն մի քանի դեպքերում զանգվածային հավաքներ կանցկացնեին և իրենց խոսքը կասեին առնվազն մի շարք կոնկրետ դեպքերի, անձանց գործունեության հետ կապակցությամբ»,- նշել է վարչապետը:

Նա նաև արձանագրել է, որ այդ կարգի մեկնաբանություններ տվող շրջանակներ գերագնահատում են Հայաստանում հանրահավաքներ իրականացնելու իրենց ուժը:

«Որովհետև եթե հանրահավաք ասելով նկատի ունեն սահմանափակ թվով մարդկանց 10 հազար դրամով հրապարակ բերելը և նրանց հույսը դրանց վրա է, ապա իրենց հույսերը շատ արագ կփլուզվեն արտակարգ դրության ավարտից հետո»,- ընգծել է է Փաշինյանը:

Նա հավելել է, որ այսօր կառավարությունը խնդիր է դրել, որ մարդիկ քիչ վարակվեն.

«Եվ եթե մենք այսօր դպրոցների, մանկապարտեզների, գիտական հաստատությունների գործունեությունն ենք անգամ սահմանափակել, կարծում եմ՝ այդ մեկնաբանությունը տեղին չէ: Դեռ հարց է, թե հնարավորության դեպքում հեղափոխության կողմնակիցները, թե կառավարության հակառակորդները ավելի շուտ եւ ավելի շատ, և ավելի մեծաքանակ հանրահավաքներ կանեն: Դեռ հարց է, թե ովքեր այդ հանրահավաքով շատ ավելի գործնական կամ արագ հարցեր կլուծեին այդ հանրահավաքների միջոցով: Կապրենք՝ կտեսնենք»,-նշել է վարչապետը:-0-