526.2
7.42
476.76
+19
Եղանակը Երևանում
Հայ

Որ տրանսպորտն են առավել նախընտրում Երևանի բնակիչները. հետազոտություն

20:07
09 Հոկտեմբերի 2019

ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Breavis կենտրոնն ուսումնասիրել է մայրաքաղաքի բնակիչների տրանսպորտային նախասիրությունները և պարզել, որ Երևանի բնակիչների կեսից ավելին նախընտրում է տեղաշարժվել ավտոբուսներով։

Նշվում է, որ աշխարհի այլ քաղաքների համեմատ Երևանում մեծ թիվ են կազմում տաքսու ծառայություններից օգտվողները, ինչն ամենայն հավանականությամբ պայմանավորված է մատչելի գներով։ Հարցումների համաձյան, Երևանի բնակիչների 38 տոկոսն ամեն օր կամ շաբաթվա ընթացքում մի քանի անգամ դիմում են տաքսիների ծառայություններին։

Միաժամանակ, սեփական կամ ընտանեկան ավտոմեքենայով մայրաքաղաքում երթևեկում է հարցվածների 43.8 տոկոսը։

Չնայած, որ երթուղային տաքսիների մեծ մասն անվտանգության նորմերին չի համապատասխանում, դրանցից առաջվա պես օգտվում է բնակիչների 45.6 տոկոսը, միաժամանակ 61.2 տոկոսը նշում է դրանցով երթևեկելու վտանգավոր լինելը։ Ավելի պակաս թիվ են կազմում էլեկտրատրանսպորտով օգտվողները` 13.8 – մետրոյից և 8.5 տոկոս` տրոլեյբուսներից։

Մայրաքաղաքի ամենապահանջված տրանսպորտային տեսակն ավտոբուսներն են, որոնցից օգտվողների թիվը վերջին ամիսներին ավելանում է երթուղայինների ուղևորների հաշվին։ Օրական կամ շաբաթական մի քանի անգամ դրանից օգտվում է Երևանի բնակիչների 50.8 տոկոսը։

Չնայած, որ քայլեր են արվում հեծանվով փոխադրվելու մշակույթի ձևավորման ուղղությամբ, տրանսպորտի այս տեսակն այդքան էլ տարածված չէ։ Դրանից օգտվում է բնակչության 0.7 տոկոսը։ Բնակիչների ավելի պակաս մասն է օգտվում մոպեդներից և մոտոցիկլերից` շուրջ 0.2 տոկոս։

Breavis–ն ավելի քան 15 տարի զբաղվում է հեռահաղորդակցության ոլորտում հասարակական կարծիքի ուսումնասիրությամբ և խորհրդատվություններով։ Շուրջ 400 ծրագիր է իրականացվել պետական կառավարման, սոցիալ–տնտեսական, ֆինանսաբանկային, հեռահաղորդակցային, կրթական և հանրային առողջապահության ոլորտներում։ -0-


Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
08:00
17 Հոկտեմբերի 2019
Չորեքշաբթի` հոկտեմբերի 16–ի առավել ուշագրավ նորությունները
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է չորեքշաբթի` հոկտեմբերի 16–ի առավել ուշագրավ նորությունների իր տարբերակը։
20:13
16 Հոկտեմբերի 2019
Փաշինյան. «Մամուլը ժողովրդավարության ամենակարևոր ինստիտուտներից են»
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է հայկական մամուլի ներկայացուցիչներին մասնագիտական տոնի կապակցությամբ
19:55
16 Հոկտեմբերի 2019
Հրապարակվել են կադրեր Երևանում ոստիկանի սպանության վայրից (ՎԻԴԵՈ)
Ներկայացվել են նաև կադրեր կասկածյալների ձերբակալությունից։
18:15
16 Հոկտեմբերի 2019
Գիշերը Երևանում սպանված ոստիկանության ավագը հետմահու պարգևատրվել է
Առաքելյանին հետմահու և Հակոբյանին պարգևատրելու մասին հրամանը չորեքշաբթի ստորագրել է գլխավոր դատախազ Արտակ Դավթյանը։
16:42
16 Հոկտեմբերի 2019
Առողջապահության նախարարությունը հայտնում է պիցցայից թունավորված երեխաների վիճակի մասին
Արտաշատի թիվ 5 դպրոցում թունավորմամբ հոսպիտալացված բոլոր երեխաները դուրս են գրվել առողջացմամբ:
15:46
16 Հոկտեմբերի 2019
Չկան անփոխարինելի մարդիկ. ՊԵԿ նախագահն` իր հնարավոր հրաժարականի մասին
ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը մեկնաբանել է իր հնարավոր հրաժարականի մասին խոսակցությունները։
14:42
16 Հոկտեմբերի 2019
Հայաստանը 30–րդն է Սովի գլոբալ ցուցիչում
Հայաստանը զբաղեցրել է 30–րդ տեղը Սովի գլոբալ ցուցիչում (Global Hunger Index, GHI)։
13:49
16 Հոկտեմբերի 2019
Էժան գնով դեպի Հռոմ, Միլան ու Բեռլին. Ryanair իռլանդական լոուքոսթերը մուտք գործեց հայկական շուկա
Էժան գնով դեպի Հռոմ, Միլան ու Բեռլին. Ryanair իռլանդական լոուքոսթերը մուտք գործեց հայկական շուկա:
13:28
16 Հոկտեմբերի 2019
Թորոսյանը տեղեկություն է հայտնել Երևանում գիշերային միջադեպի ժամանակ տուժած ոստիկանի առողջական վիճակի մասին
Թորոսյանը տեղեկություն է հայտնել Երևանում գիշերային միջադեպի ժամանակ տուժած ոստիկանի առողջական վիճակի մասին:
12:13
16 Հոկտեմբերի 2019
Հրապարակվել է այսօր գիշերը Երևանում սպանված ոստիկանի լուսանկարը (ՖՈՏՈ)
Հրապարակվել է այսօր գիշերը Երևանում սպանված ոստիկան Տիգրան Առաքելյանի լուսանկարը։
08:00
16 Հոկտեմբերի 2019
Երեքշաբթի` հոկտեմբերի 15–ի առավել ուշագրավ նորությունները
Ներկայացնում ենք երեքշաբթի` հոկտեմբերի 15–ի առավել ուշագրավ նորությունները։
20:45
15 Հոկտեմբերի 2019
Մասնավոր ընկերության կողմից սննդի ապահովման փորձնական ծրագիր` «Նուբարաշեն» ՔԿՀ-ում (ՖՈՏՈ)
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում իրականացվում է մասնավոր ընկերության կողմից սննդի ապահովման փորձնական ծրագիր։