569.58
6.39
485.29
+24
Եղանակը Երևանում
Հայ

Ո՞ր հոդվածով է ձերբակալվել Ռոբերտ Նազարյանը. ՀՔԾ-ն մանրամասնում է

16:48
06 Օգոստոսի 2020

ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի․ /Նովոստի-Արմենիա/․ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը մանրամասներ է ներկայացրել ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախկին նախագահ Ռոբերտ Նազարյանի ձերբակալման մասին։

Նշվում է, որ 2003-2018 թվականների ընթացքում ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի պաշտոնը զբաղեցրած Ռ. Նազարյանը ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահել) նախատեսված հանցավոր արարք կատարելու կասկածանքով ձերբակալվել է ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում, որով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Ռ. Նազարյանը առանձին տնտեսվարող սուբյեկտի համար արտոնություններ սահմանելու անձնական շահագրգռվածությունից և խմբային շահերից ելնելով՝ 2011 թվականի ընթացքում չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ:

Загружается новость ... "Лево"
Մասնավորապես՝ Ռ. Նազարյանը, 2011 թվականի սեպտեմբերի 16-ին ստանալով ՀՀ-ում հիդրոէներգետիկայի զարգացումը խրախուսելու պատրվակով, սակայն փաստացի ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի հետ փոխկապակցված անձանց պատկանող «Ձորագետ Հիդրո» ՍՊ ընկերության համար արտոնություններ սահմանելու նպատակով ընդունված՝ «Փոքր հիդրոէլեկտրակայանների համար առավելագույն հզորություն սահմանելու վերաբերյալ առաջարկության մասին» ՀՀ կառավարության  որոշումը, առանց առաջարկվող փոփոխության շուրջ մասնագիտական պատշաճ ուսումնասիրություններ և վերլուծություններ կատարելու, անտեսելով ՀՀ-ում առկա ջրային ռեսուրսների հնարավորություններն ու դրա արդյունքում հիդրոէլեկտրակայանների կառուցման վիճակագրությունը՝ հանձնաժողովի իրավասու վարչության միջոցով մշակել է համապատասխան որոշման նախագիծ, որով նախատեսվել է բնական ջրահոսքերի, ոռոգման համակարգերի և խմելու ջրատարների վրա կառուցված փոքր հիդրոէլեկտրակայանների համար մինչ այդ սահմանված 10 Մվտ տեղակայված հզորության փոխարեն առավելագույն հզորություն սահմանել մինչև 30 ՄՎտ տեղակայված հզորությունը:

Այնուհետև, Ռ. Նազարյանը հանձնաժողովի 2011 թվականի սեպտեմբերի 28-ի նիստում հանձնաժողովի անդամների հետ մասնակցել է կոլեգիալ կազմով վերը նշված որոշման ընդունմանը, որի հետևանքով «Ձորագետ Հիդրո» ՍՊ ընկերության հիդրոէլեկտրակայանի սակագները մինչ այդ կիրառվող մեթոդիկայի փոխարեն կիրառվել են փոքր ՀԷԿ-երի համար նախատեսված մեթոդիկայի համաձայն: Արդյունքում ՀՀ-ի տարածքում 10-30 Մվտ հզորության նոր հիդրոէլեկտրակայաններ չեն կառուցվել, իսկ հիշյալ միջակայքում գործող, խոշոր ՀԷԿ հանդիսացող միակ՝ 26,4 Մվտ տեղակայված հզորության «Ձորագետ Հիդրո» ՍՊ ընկերության հիդրոէլեկտրակայանը, առանց հիմնավորման, ընդգրկվել է փոքր հիդրոէլեկտրակայանների ցանկում՝ օգտվելով հիշյալ տեսակի կայանների համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված առավել բարձր և կայուն սակագներով էլեկտրաէներգիա վաճառելու հնարավորությունից:

«Ըստ նախաքննությամբ ձեռք բերված տվյալների` Ռոբերտ Նազարյանի և հանձնաժողովի մյուս անդամների վերոհիշյալ գործողությունների պատճառով «Ձորագետ Հիդրո» ՍՊ ընկերության հիդրոէլեկտրակայանից արտադրված և առաքված էլեկտրական էներգիայի վաճառքի համար 2012-2019թթ. ընթացքում սահմանվելիք սակագների փոխարեն նույն ժամանակահատվածների համար սահմանվել են կրկնակին գերազանցող սակագներ, որի հետևանքով «Ձորագետ Հիդրո» ՍՊ ընկերության կողմից ՀՀ-ում էլեկտրաէներգիա սպառող ֆիզիկական և իրավաբանական անձանցից հավելյալ ստացվել է առանձնապես խոշոր չափերի՝ 7,052,065,099 ՀՀ դրամ գումար»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Քրեական գործով նախաքննությունը  շարունակվում է:

Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
19:00
22 Սեպտեմբերի 2020
Հայաստանում փոխվել է վարորդական իրավունք ստանալու կարգը (ՎԻԴԵՈ)
Ուշադրություն. փոխվել է վարորդական իրավունք ստանալու կարգը. ՎԻԴԵՈ
18:01
22 Սեպտեմբերի 2020
Կարմիր Խաչի ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում հայտնված հայ սպա Գուրգեն Ալավերդյանին
Կարմիր Խաչի ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում հայտնված հայ սպա Գուրգեն Ալավերդյանին
16:50
22 Սեպտեմբերի 2020
Վարդենիսի թիվ 3 դպրոցի տնօրենի և անձնակազմի 4 անդամի մոտ կորոնավիրուս է հաստատվել
Վարդենիսի թիվ 3 դպրոցի տնօրենի և անձնակազմի 4 անդամի մոտ կորոնավիրուս է հաստատվել
16:17
22 Սեպտեմբերի 2020
Թունավոր սպիրտով ալկոգել պատրաստե՞լ են, թե՞ ոչ. հայտնի են փորձաքննության արդյունքները
Թունավոր սպիրտով ալկոգել պատրաստե՞լ են, թե՞ ոչ. հայտնի են փորձաքննության արդյունքները
15:43
22 Սեպտեմբերի 2020
Աշոտ Փաշինյանի հարցազրույցը, Գագիկ Ծառուկյանի «անակնկալը» և 241 մլն-ի պահանջ՝ Քոչարյանից. ՕՐՎԱ ԼՈՒՐԵՐ (ՎԻԴԵՈ)
Աշոտ Փաշինյանի հարցազրույցը, Գագիկ Ծառուկյանի «անակնկալը» և 241 մլն-ի պահանջ՝ Քոչարյանից. ՕՐՎԱ ԼՈՒՐԵՐ. ՎԻԴԵՈ
15:34
22 Սեպտեմբերի 2020
Սևան տանող ճանապարհի մի հատվածը փակ է լինելու մինչև հոկտեմբերի 5–ը
Սևան տանող ճանապարհի մի հատվածը փակ է լինելու մինչև հոկտեմբերի 5–ը
14:46
22 Սեպտեմբերի 2020
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հայտնել է ոլորտը, որտեղ ակնկալում է Հայաստանի ներդրումն ու աջակությունը
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հայտնել է ոլորտը, որտեղ ակնկալում է Հայաստանի ներդրումն ու աջակությունը
13:17
22 Սեպտեմբերի 2020
Հայկական արտադրության ականանետներն ու ականները՝ գործողության մեջ (ՎԻԴԵՈ)
Հայկական արտադրության ականանետներն ու ականները՝ գործողության մեջ. ՎԻԴԵՈ
12:40
22 Սեպտեմբերի 2020
Նոր որակի իշխանության ձևավորումն անխուսափելի է. ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն և «Հայրենիք» կուսակցությունը հանրահավաք կանցկացնեն Ազատության հրապարակում
Նոր որակի իշխանության ձևավորումն անխուսափելի է. ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն և «Հայրենիք» կուսակցությունը հանրահավաք կանցկացնեն Ազատության հրապարակում
11:14
22 Սեպտեմբերի 2020
825 թեստավորումից՝ COVID-19-ի 115 նոր դեպք, առողջացել է 39 մարդ, մահացել՝ 2-ը. ԱՆ
825 թեստավորումից՝ COVID-19-ի 115 նոր դեպք, առողջացել է 39 մարդ, մահացել՝ 2-ը. ԱՆ
10:54
22 Սեպտեմբերի 2020
115 դեպք` 1 օրում. ՀՀ–ում կորոնավիրուսի դեպքերի թիվը հասավ 47667–ի
115 դեպք` 1 օրում. ՀՀ–ում կորոնավիրուսի դեպքերի թիվը հասավ 47667–ի
18:45
21 Սեպտեմբերի 2020
Սիլի-բիլի անելու համար պատասխան տալուց դժվար թռնեք. Արփինե Հովհաննիսյան․ ԼՈՒՐԵՐ (ՎԻԴԵՈ)
Սիլի-բիլի անելու համար պատասխան տալուց դժվար թռնեք. Արփինե Հովհաննիսյան. ԼՈՒՐԵՐ․ ՎԻԴԵՈ