525.36
7.42
476.73
+9
Եղանակը Երևանում
Հայ

«Вор должен сидеть в тюрьме!». Փաշինյանը` Արդարադատության նախարարության նոր նախաձեռնության մասին

19:07
29 Օգոստոսի 2019

ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի կառավարությունը հինգշաբթի ընդունեց Քրեական օրենսգրքում և Քրեադատավարական օրենսգրքում լրացումների և փոփոխությունների օրենսդրական փաթեթը, որի համաձայն, քրեականացվում է «օրենքով գող» կարգավիճակը։

«Նախատեսվում է այնպիսի գործողությունների քրեականացում, որոնք էապես ոտնձգություն են կատարում սահմանադրական սկզբունքների, վարքի հասարակական նորմերի նկատմամբ և մարտահրավեր են հասարակայնության և պետության համար»,– ասաց Հայաստանի արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։

Մասնավորապես, փաթեթով առաջարկվում է քրեական պատասխանատվության ներդրումը քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ տալու, ստանալու, պահպանելու համար։

Նաև կքրեականացվի քրեական ենթամշակույթ պահպանող խմբերի ստեղծումը, ղեկավարությունը, մասնակցությունը։

«Նախատեսվում է մեղմացնող հանգամանք խմբի այն մասնակցի համար, ով կամավոր կբացի դրա գոյության փաստն իրավապահ մարմիններին և կխոչընդոտի այդ խմբի գործունեությանը»,– ասաց Բադասյանը, նշելով, որ այդ դեպքում հնարավոր է ազատում քրեական պատասխանատվությունից։

Քրեական պատասխանատվություն է ներդրվում նաև աստիճանակարգության այս բարձրագույն կարգավիճակ ունեցող նմանատիպ խմբի կամ անձի դիմելու համար` նյութական, ոչ նյութական կամ այլ շահ ստանալու նպատակով։

Загружается новость ... "Право"

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին ճշտեց, որ խոսքը, այսպես կոչված, «օրենքով գողերի», «սխոդկաների», «օբշչակների» և նմանատիպ այլ երևույթների մասին է։
«Այս օրենքի ընդունման նպատակն այն է, որ դրա հետ կապված բոլոր մարդիկ ենթարկվեն քրեական պատասխանատվության։ Այդ ենթամշակույթի մարդիկ բանտը համարում են իրենց տունը, հետևաբար, նրանց բոլորին պետք է ուղարկել «տուն»»,– ասաց վարչապետը։

Դրան ի պատասխան նախարարն ասաց, որ բարձրագույն կարգավիճակի անձ է համարվելու ոչ միայն «օրենքով գողը», այլ նաև «քրեական հեղինակությունը»։

Հայաստանի գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն իր հերթին նշեց, որ այս փաթեթի ընդունումը բացառիկ նշանակություն ունի, քանի որ այս մարդիկ ոչ միայն խանգարում են իրավապահ մարմինների գործունեությանը, այլ նաև խոչընդոտում են սոցիալական արդարության վերականգնմանը։

Փաթեթն ընդունվեց միաձայն, և վարչապետն ավելի ուշ իր Facebook–ում այս թեմայով գրառում կատարեց։

«Այսօր Քրեական օրենսգրքի փոփոխությունների նախագիծ ընդունեցինք, որի բովանդակությունը կարճ կարելի է բնորոշել այսպես՝ Вор должен сидеть в тюрьме!»,– գրել է Փաշինյանը։ -0-


Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:05
11 Հոկտեմբերի 2019
Առաջին անգամ Վանաձորում կանցկացվեն Երևանի օրեր. ԾՐԱԳԻՐ
Արամ MP3, «Գաթա բենդ». Վանաձորում առաջին անգամ կանցկացվեն Երևանի օրեր։
15:56
11 Հոկտեմբերի 2019
Հայաստանը ծխելու դեմ վճռական պայքար է սկսում
Հայաստանը սկսում է պասիվ և ակտիվ ծխելու դեմ օրենսդրական պայքար։
12:12
11 Հոկտեմբերի 2019
Երևանում երիտասարդի սպանությունը բացահայտվել է. ոստիկանություն
Բացահայտվել է հոկտեմբերի 9-ին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում տեղի ունեցած սպանությունը։
10:48
11 Հոկտեմբերի 2019
Հայաստանը մեկ օրով անձրևային գոտում կհայտնվի
Հայհիդրոմետկենտրոնաը ներկայացրել է Հայաստանում առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը։
08:00
11 Հոկտեմբերի 2019
Հինգշաբթի` հոկտեմբերի 10–ի առավել ուշագրավ նորությունները
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է հինգշաբթի` հոկտեմբերի 10–ի առավել ուշագրավ նորությունների իր տարբերակը։
19:20
10 Հոկտեմբերի 2019
Թուրքիայի ներխուժումը Սիրիա արթնացնում է Հայոց Ցեղասպանության մասին հուշերը. Գարեգին Բ
Նշվում է, որ Թուրքիայի կողմից հարձակումների վտանգը արթնացնում է նույն պետության կողմից 1915-23թթ. իրագործված Հայոց Ցեղասպանության մասին հուշերը
18:05
10 Հոկտեմբերի 2019
Սիրիայից հայերի տարհանման անհրաժեշտություն այս պահին չկա. ԱԳՆ
Նախօրեին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է Սիրիայի հյուսիս–արևելքում «Խաղաղության աղբյուր» անվանումով ռազմական օպերացիա սկսելու մասին
17:42
10 Հոկտեմբերի 2019
ՎՏԲ-Հայաստան Բանկը բացեց իր 72-րդ` «Արարատ» մասնաճյուղը
ՎՏԲ-Հայաստան Բանկը բացեց հերթական մասնաճյուղ Արարատի մարզում:
17:06
10 Հոկտեմբերի 2019
Վայոց Ձորի մարզպետն ազատվել է պաշտոնից` սպային ծեծելու միջադեպի ֆոնին
Հայաստանի կառավարոթյունը հինգշաբթի նիստում որոշում է կայացրել Վայոց Ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ։
16:29
10 Հոկտեմբերի 2019
Էրեբունի-Երևան 2801-ը` ձեր սրտով. տոնական միջոցառումները` հակիրճ
Երևանի 2801-ամյակի այս տարվա տոնական միջոցառումներն ապակենտրոնացված բնույթ կկրեն
13:29
10 Հոկտեմբերի 2019
Սևանում տեղեր կան, որ եթե այնտեղ մի զբոսաշրջիկ հայտնվի, ում տենա կասի՝ Հայաստան հանկարծ չգնաք. ՀՀ վարչապետ
«Էդ մարդիկ աղտոտում են Սևանը ու կառավարությունից  պահանջում են, որ քաղաքացիներին ուղղորդեն՝ գնան իրենց հավաբուն հիշեցնեղ օբյեկտներում հաց ուտեն», – նշեց Փաշինյանը։
12:22
10 Հոկտեմբերի 2019
Հայտնի են Գյումրու դպրոցում ռումբի ահազանգի հեղինակները
Հայտնի են Գյումրու դպրոցում ռումբի ահազանգի հեղինակները: