414.34
4.83
386.4
+14
Եղանակը Երևանում
Հայ

Ողբերգություն Արայի լեռան վրա. արշավական աղջիկ է մահացել. վիրավորի համար կազմակերպվել է դրամահավաք

16:59
29 Հունվարի 2018
ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Նախօրեին ողբերգություն է տեղի ունեցել Արագածոտնի մարզի Արայի լեռան վրա։

Լեռան վրա ձնաբուք է սկսվել, և ձյան մեծ զանգված սահել է ցած` իր հետ տանելով նաև արշավականներին։ Ձյան անկման հետևանքով մահացել է արշավական Նաիրուհի Սիմոնյանը։

Այս մասին հայտնել է Ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական Ֆեդերացիայի նախագահ Սուրեն Դանիելյանը Facebook-ի իր էջում։

«Նախապես ներողություն խնդրելով դեպքի վայրից երեկվա մեր հարկադրված լռության և ձեր մեկնաբանություններին չպատասխանելու համար, ցավով տեղեկացնում ենք, երեկ՝ հունվարի 28-ին, Էդգար Նավասարդյանի արշավական խմբի մի մասը Արա լեռան վրա տեղի ունեցած ձյան անկման հետևանքով հայտնվեց ծանր իրավիճակում՝ ձյան հետ սահելով լանջից ցած։ Ցավով արձանագրեցինք, որ խմբի արշավական մի աղջիկ՝ Նաիրուհի Սիմոնյանը, ըստ մեր կարծիքի, անկման հետևանքով ստացել էր կյանքի համար անհամատեղելի վնասվածքներ և մահացել, ինչի համար խոր ցավ ենք ապրում, և ընտանիքի անդամներին, հարազատներին հայտնում ենք մեր ցավակցություններն ու կարեկցանքը»,– մասնավորապես գրել է նա։

Դանիելյանի հաղորդմամբ, դեպքից անմիջապես հետո խմբի անդամները ահազանգել են Ֆեդերացիա և ԱԻն։

Նախքան փրկարար ուժերի տեղ հասնելը արշավական խմբի անդամներն իրենց ուժերով օգնություն են ցուցաբերել։ Օգնության է եկել նաև սրտացավ լեռնագնացների մի մեծ խումբ, ինչպես նաև Երևանի հատուկ նշանակության փրկարարական խումբը։

«2 ժամ տևողությամբ համատեղ փրկարարական աշխատանքների արդյունքում Էդգար Նավասարդյանին իջեցրեցինք ցած։ Պատահարի արդյունքում ոտքը կոտրվել է մի քանի տեղից և ցրտահարվել է»,– ավելացրել է Դանիելյանը։

Այժմ Նավասարդյանը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։

Загружается новость ... "Право"

Ֆեյսբուքի հայկական տիրույթում օգտատերերը փորձում են օգնության ձեռք մեկնել` վիրավորին որևէ աջակցություն ցուցաբերելու նպատակով։ Մասնավորապես, օգտատեր Ահարոն Խաչատրյանը գրառում է հրապարակել իր էջում` հայտարարելով դրամահավաքի մեկնարկի մասին։

«Էդգարին հարկավոր է շտապ վիրահատություն, որը մեծ ֆինանսական ծախսերի հետ է կապված: Իսկ այսօրվա Հայաստանում, հասկանում ենք, որ միջին վիճակագրական ընտանիքը պատրաստ չէ նման ծախսերի՝ նման սեղմ ժամկետներում»,– գրել է նա։

Հանգանակված գումարը, ինչպես գրել է Խաչատրյանը, ուղղվելու է Էդգարի կյանքն ու առողջությունը փրկելուն և Նաիրուհու ընտանիքին ֆինանսական աջակցություն ցուցաբերելուն։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
18:37
25 Մայիսի 2023
ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկում է պարզեցված ընթացակարգով վարկ փոքր բիզնեսի համար
ՎՏԲ-Հայաստան Բանկը փոքր բիզնեսի համար նախատեսված վարկային պրոդուկտների շարքը համալրել է նոր վարկատեսակով, որը հասանելի է ձևակերպման համար դրական վարկային պատմության հիման վրա
16:07
25 Մայիսի 2023
Ոստիկանությունը հայտարարություն է տարածել «Վերջին զանգի» կապակցությամբ
Ոստիկանությունը հայտարարություն է տարածել «Վերջին զանգի» կապակցությամբ
15:12
25 Մայիսի 2023
Վարդան Ղուկասյանի նկատմամբ խափանման մջոց է ընտրվել կալանքը․ նրան ՀՀ-ին փոխանցելու ուղղությամբ միջոցներ են ձեռնարկվել (ՖՈՏՈ)
«Հանրային ձայն» կուսակցության նախագահ Վարդան Ղուկասյանի նկատմամբ խափանման մջոց է ընտրվել կալանքը․ նրան ՀՀ-ին փոխանցելու ուղղությամբ միջոցներ են ձեռնարկվել. ՖՈՏՈ
14:57
25 Մայիսի 2023
36–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի երկու վարչական շրջաններում
36–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի երկու վարչական շրջաններում
12:12
25 Մայիսի 2023
36 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
36 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
10:18
25 Մայիսի 2023
Ձերբակալվել են ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկանը, նրա տեղակալը, նույն ֆակուլտետի երկու դասախոս
Ձերբակալվել են ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկանը, նրա տեղակալը, նույն ֆակուլտետի երկու դասախոս
20:21
24 Մայիսի 2023
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչն իմ ասածը չի կարող մեկնաբանել, իմ ասածն ականջին օղ պիտի անի պարզապես. Փաշինյան (ՎԻԴԵՈ)
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչն իմ ասածը չի կարող մեկնաբանել, իմ ասածն ականջին օղ պիտի անի պարզապես, հայտարարել է Փաշինյան. ՎԻԴԵՈ
19:33
24 Մայիսի 2023
Փաշինյանը հայտնեց, թե որ ընկերությունն է Հայաստան 1 տոննա կոկաին ներկրել (ՎԻԴԵՈ)
Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ-ում հայտնեց, թե որ ընկերությունն է Հայաստան 1 տոննա կոկաին ներկրել. ՎԻԴԵՈ
15:52
24 Մայիսի 2023
Հրդեհ Նուբարաշենի աղբավայրում. ինչպիսի՞ն է օդի աղտոտվածության մակարդակը Երևանում
Իրականացվել են օդում աղտոտվածության չափումներ
14:48
24 Մայիսի 2023
Աստղաձոր համայնքի ղեկավարի պաշտոնեական անփութության արդյունքում համայնքին 10մլն. դրամի չափով վնաս է պատճառվել
Աստղաձոր համայնքի ղեկավարի պաշտոնեական անփութության արդյունքում համայնքին 10մլն. դրամի վնաս է պատճառվել
14:23
24 Մայիսի 2023
«Ուզում եմ նայել աչքերի մեջ»․ ԱԺ-ում թեժ իրավիճակ է (ՎԻԴԵՈ)
ԱԺ նիստում այսօր իրավիճակը կտրուկ սրվեց, քաշքշուկ սկսվեց ընդդիմադիր և իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների միջև․ ՎԻԴԵՈ
13:09
24 Մայիսի 2023
Ի՞նչից էին թունավորվել Արտաշատի մանկապարտեզի երեխաները․ լաբորատոր փորձաքննության արդյունքները հրապարակվել են
Ի՞նչից էին թունավորվել Արտաշատի մանկապարտեզի երեխաները․ լաբորատոր փորձաքննության արդյունքները հրապարակվել են or