Փաշինյան. «Ոչ մի կոռումպացված պաշտոնյա չի կարող գիշերը հանգիստ քնել» (ՎԻԴԵՈ)
10.04.2019,
19:51
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը չորեքշաբթի ասաց, որ Հայաստանում ոչ մի կոռումպացված պաշտոնյա չի կարող գիշերը հանգիստ քնել։

ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը չորեքշաբթի ասաց, որ Հայաստանում ոչ մի կոռումպացված պաշտոնյա չի կարող գիշերը հանգիստ քնել։
«Նա պետք է իմանա, որ արդարությունը, պայմանականորեն ասած` ժողովուրդը, անպայման գալու է իր հետևից։ Եթե ոչ այսօր, ապա վաղը, եթե ոչ վաղը, ապա վաղը չէ մյուս օրը»,– ասաց վարչապետը։
Այդ համատեքստում նա անդրադարձավ Հայաստանում անկախ դատական համակարգի կարևորությանը։
«Ես երաշխավորում եմ, որ անկախ դատական համակարգն իշխանությունների համար բացառիկ առաջնահերթություն է։ Այդ հարցը մեր օրակարգում է եղել առաջին իսկ օրերից։ Եվս մեկ անգամ ուզում եմ հավաստիացնել, որ Հայաստանի կառավարությունը հրաժարվել է այն գործելակերպից, երբ քաղաքական իշխանությունը փորձում է որոշումներ պարտադրել դատական իշխանությանը և համակարգին»,– ասաց նա։
Վարչապետի խոսքով, եթե իշխանական տարբեր օղակներից կգտնվեն մարդիկ, ովքեր կփորձեն գործել այս տրամաբանությունից դուրս, ապա դա նշանակում է, որ նրանք գործում են Հայաստանի կառավարության և ժողովրդի դեմ։
«Շատ կարևոր է, որ Հայաստանի դատական համակարգը կարողանա օգտվել այդ հնարավորությունից։ Դրա համար անհրաժեշտ է, որ լինեն դատավորներ, ովքեր պատրաստ են պատասխանատվություն ստանձնել օրենքի, արդարության և իրավունքի շրջանակում»,– ասաց Փաշինյանը։
Նա հայտարարեց, որ դրա համար անհրաժեշտ է ամբողջովին արմատախիլ անել կոռուպցիան դատական համակարգում։
«Մենք ունենք անկախ դատական համակարգ ստանալու պատմական հնարավորություն։ Այսօր այդ ճանապարհին քաղաքական որևէ խոչընդոտ չկա։ Հուսամ` այդ հնարավորությունը կօգտագործվի»,– ասաց Փաշինյանը։ -0-

Загружается новость ... "Лево"