Վլադիմիր Պուտինը շնորհավորեց Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ

14.01.2019, 16:03
ՌԴ նախագահը շնորհավորական հեռագիր է հղել Նիկոլ Փաշինյանին Հայաստանի վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:
Վլադիմիր Պուտինը շնորհավորեց Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ
ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական հեռագիր է հղել Նիկոլ Փաշինյանին Հայաստանի վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Այդ մասին հայտնում է kremlin.ru-ն:

Պուտինը, մասնավորապես, նշել է, որ Ռուսաստանի և Հայաստանի միջև հարաբերությունները հիմնվում են բարեկամության բարի ավանդույթների և փոխադարձ հարգանքի վրա: Նրա խոսքով, երկրները տարբեր բնագավառներում արգասաբեր գործակցության զգալի փորձ են կուտակել:

«Հույս ունեմ, որ մեր երկխոսությունը և կառուցողական համատեղ աշխատանքը կնպաստի ռուս-հայկական դաշնակցային հետագա փոխազդեցության ամրապնդմանը, ինչպես նաև եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացների առաջխաղացմանը: Դա, անկասկած, բավարարում է մեր եղբայրական ժողովուրդների շահերին», – ընդգծել է Ռուսաստանի ղեկավարը:

Հունվարի 14-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով, Նիկոլ Փաշինյանը նշանակվեց ՀՀ վարչապետ։ -0-