Վիկտոր Դալլաքյանը` Հայաստանի ԱԺ խոսնա՞կ
14.10.2016,
11:50
ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Վիկտոր Դալլաքյանի հայտարարությունները քաղաքական օրակարգի ամենաքննարկվող թեմաներից են:

ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Վիկտոր Դալլաքյանի հրաժարականներն ու հայտարարությունները քաղաքական օրակարգի ամենաքննարկվող թեմաներից են, գրում է irates.am–ը։
Ըստ կայքի, Վիկտոր Դալլաքյանը գլխավոր անակնկալը պահել է հաջորդ ասուլիսի համար, որի ընթացքում նաև կբացահայտվի, թե ինչ կուսակցություն է ստեղծում։
«Մեր տեղեկություններով, խոսքը նոր քաղաքական ուժի մասին չէ, իսկ թե ինչ լուծում է գտել նախկին խորհրդարանականը, ինչպես ինքն է ասում, հաջորդ ասուլիսի թեմա է։ Որ թիմն է միանում նրան, կամ ինչ ուժի է ինքը միանում, չհաջողվեց ճշտել, բայց որ հետաքրքիր զարգացումներ են լինելու, կասկած չունենք։ Մինչ այդ, մեկ ինտրիգային «տեսլական» ևս»,– գրում է կայքը։
Լուրեր են պտտվում, թե Ազգային ժողովի ապագա նախագահը Վիկտոր Դալլաքյանն է լինելու, իսկ լրագրողներն էլ, փաստորեն, զրկվելու ենք «նյութի» անսպառ աղբյուրից՝ Գալուստ Գրիգորիչի դարակազմիկ մեկնաբանություններն «ըմբոշխնելու» հաճույքից։ -0-