Վերսկսվել են Երևան-Մինսկ ուղիղ չվերթերը

25.05.2017, 18:03
«Բելավիա» բելառուսական ավիաընկերությունը վերսկսել է Երևան-Մինսկ ուղիղ ավիահաղորդակցությունը:
Վերսկսվել են Երևան-Մինսկ ուղիղ չվերթերը
ԵՐԵՎԱՆ, մայիսի 25. /Նովոստի-Արմենիա/. «Բելավիա» բելառուսական ավիաընկերությունը վերսկսել է Երևան-Մինսկ ուղիղ ավիահաղորդակցությունը։ Այս մասին հինգշաբթի հաղորդել է ՀՀ քաղավիացիայի գլխավոր վարչութան մամուլի ծառայությունը:

Ավիաընկերությունը երկարաժամկետ դադարից հետո Մինսկ-Երևան-Մինսկ առաջին ուղիղ չվերթն իրականացրել է նախօրեին` մայիսի 24-ին:

Հայերը կկարողանան Եգիպտոսում all inclusive փաթեթով հանգստանալ մատչելի պայմաններով>>

Հաղորդագրության համաձայն, ավիաընկերությունը մտադիր է ամառային ժամանակահատվածում շաբաթական երկու չվերթ իրականացնել` չորեքշաբթի և կիրակի օրերին։

«Բելավիա» ավիաընկերությունն արդեն իրականացրել է չվերթեր Երևան-Մինսկ և հակառակ ուղղությամբ: Վերջին նման թռիչքն իրականացվել է 2016 թ-ի փետրվարի 4-ին: -0-