Վերջին 7 օրում Երևանի 3 վարչական շրջաններում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի նորման
10.12.2025,
19:41
Հայպետհիդրոմետը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը դեկտեմբերի 3-9-ը
ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը դեկտեմբերի 3-9-ը (2025թ.)։
Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․
- Կենտրոնում՝ ամբողջ շաբաթ,
- Արաբկիրում՝ դեկտեմբերի 4-8-ը,
- Շենգավիթում և Նոր Նորքում՝ չի գերազանցել։
Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․
- Կենտրոնում՝ դեկտեմբերի 3-4-ը,
- Արաբկիրում՝ դեկտեմբերի 5-6-ը,
- Շենգավիթում՝ չի գերազանցել,
- Նոր Նորքում՝ դեկտեմբերի 5-ին։
Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան:

