ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Վերականգնվում են կանոնավոր չվերթերը Հայաստանից Եգիպտոս: Այս մասին հայտնում է ANRIVA GROUP-ի մամուլի ծառայությունը:
Загружается новость ... "Лево"
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հինգշաբթի օրը կառավարության նիստի ժամանակ հայտնել է, որ 2-3 տասնյակ ավիաընկերություններ սեպտեմբերի կեսերին կվերականգնեն կանոնավոր չվերթերը դեպի Հայաստան:
««Air Cairo» ավիաընկերությունը վերականգնում է կանոնավոր չվերթերը դեպի Շարմ էլ Շեյխ շաբաթական երկու անգամ (հինգշաբթի և կիրակի օրերին)՝ սեպտեմբերի 17-ից սկսած»,- նշվում է հաղորդագրության մեջ:
«Նովոստի-Արմենիա» գործակալությունը հարցումով դիմել է ընկերությանը՝ Եգիպտոսից հետադարձ թռիչքների ժամկետները պարզելու համար: -0-