ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի./Նովոստի-Արմենիա/. Գրոսմայստեր Լևոն Արոնյանը հայտնել է, որ վերադառնում է կյանքի և աշխատանքի:
Загружается новость ... "Лево"
Շախմատիստն իր Facebook-յան էջում հրապարակել է լուսանկարներ իր առօրյայից և պատմել, թե ինչպես է այս ընթացքում անցկացրել իր կարանտինը:
«Բարև բոլորին: Տևական ժամանակ է, ինչ չեք տեսնվել, բայց հիմա վերադառնում եմ կյանքի և աշխատանքի: Ինչպես ձեզանից շատերը, ես էլ սովորեցի հեռավար աշխատելու: Սա հիանալի տարբերակ չէ, սակայն արդյունավետորեն խնայում է ժամանակը»,- գրել է Արոնյանը:
Նա նաև պատմել է, որ սովորել է պատրաստել տարբեր ուտեստներ, հաճախ երաժշտություն է լսում՝ բացահայտելով իր համար մի քանի նոր կատարողների:
Շախմատիստը հիմնականում ժամանակ է անցկացնում Երևանում՝ երբեմն ընկերների հետ բնության գրկում առանձնանալով: -0-