Veon Armenia–ն հեռանում է Հայաստանից, որոշ քաղաքացիներ կարող են դիմակ չկրել բաց տարածքներում, COVID-19–ի դեպքերը չեն նվազում. ամփոփում ենք նախորդ շաբաթվա լրահոսը
11.07.2020,
09:00
Veon Armenia–ն հեռանում է Հայաստանից, որոշ քաղաքացիներ կարող են դիմակ չկրել բաց տարածքներում, COVID-19–ի դեպքերը չեն նվազում. ամփոփում ենք նախորդ շաբաթվա լրահոսը

ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Ներկայացնում ենք նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը (հուլիսի 6–ից 10–ը)։
Загружается новость ... "Лево"
- Veon Armenia–ն հեռանում է հայկական շուկայից, Beeline–ը կվաճառեն Team–ին։ Նախորդ շաբաթ հայտնի դարձավ, որ ՏՄՊՊՀ նիստում որոշում է կայացվել թույլատրել «ՎԵՈՆ Արմենիա» փակ բաժնետիրական և «Թիմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների համակենտրոնացումը` «Թիմ» ՍՊԸ–ի կողմից «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ–ի 100 տոկոս փայաբաժնի ձեռքբերման միջոցով:
- Մահացել է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:
- ՀՀ փոխվարչապետ, արտակարգ դրության ժամանակ պարետատան պարետ Տիգրան Ավինյանը նոր որոշում է ստորագրել, ըստ որի` շնչառական հիվանդություններ ունեցող քաղաքացիները հանրային բաց տարածքներում կարող են դիմակ չկրել։
- Երևանում պայթեցվեց «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ–ի շենքը։
- Հուլիսի 10-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 30903 դեպք, որոնցից 18709-ն` առողջացած, 546-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 11471 պացիենտ:–0–