Վարդենիսում ադրբեջանական ԱԹՍ-ի հարվածից տուժել է 14 տարեկան երեխա. վիճակը գնահատվում է ծանր

14.10.2020, 17:59
Վարդենիսում ադրբեջանական ԱԹՍ-ի հարվածից տուժել է 14 տարեկան երեխա. վիճակը գնահատվում է ծանր
 Վարդենիսում ադրբեջանական ԱԹՍ-ի հարվածից տուժել է 14 տարեկան երեխա. վիճակը գնահատվում է ծանր

ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանի Հանրապետության տարածքում, մասնավորապես Վարդենիսում, Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների հետևանքով` անօդաչու թռչող սարքի հարվածից տուժել է 14 տարեկան երեխա, ով մեքենայով գնալիս է եղել դաշտ հողագործական աշխատանքի:Այս մասին հաղորդագրոթյուն է տարածել «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի քարտուղար Գև Դերձյանը՝ տղայի լուսանկարը հրապարակելով:

«Պատանին բազմաթիվ վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Այժմ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Վերջինիս առողջական վիճակը բժիշկները գնահատում են ծանր: Երեխան ունի կրծքավանդակի բեկորային վնասվածք, ձախակողմյան հեմոպնևմոթորաքս, աջակողմյան պնևմոթորաքս, որովայնի սալջարդ»,- նշել է նա: -0-