ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Մարտի 1-իգործով հարցաքննվել է ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը: Նա այդ գործի շրջանակում վկայի կարգավիճակ ունի, հայտնում է
armtimes.com–ը։
Աղբյուրը փորձել է ճշտել այդ տեղեկությունը Հատուկ քննչական ծառայությունից, սակայն գերատեսչությունը զերծ է մնացել մեկնաբանություններից։
Загружается новость ... "Лево"
Մարտի 1-ի քրեական գործի շրջանակներում որպես վկա հարցաքննվել էր նաև ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ունի մեղադրյալի կարգավիճակ և գտնվում է կալանքի տակ։ -0-