Վարչապետը չեղարկել է փոխոստիկանապետի գործուղումը Բելառուս

09.02.2017, 17:18
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը չեղյալ է հայտարարել հանրապետության փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանի ծառայողական գործուղումը Բելառուս։
 Վարչապետը չեղարկել է փոխոստիկանապետի գործուղումը Բելառուս
ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը չեղյալ է հայտարարել հանրապետության փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանի ծառայողական գործուղումը Բելառուս։

Վարչապետի համապատասխան որոշումը հրապարակվել է կառավարության պաշռոնական կայքում։ Գործուղման չեղարկման պատճառները չեն հաղորդվում։

Հայ–բելառուսական հարաբերություններում աղմկոտ իրադարձություն դարձավ Մինսկի կոսմից ռուս–իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինի արտահանձնումն Ադրբեջանին` Լեռնային Ղարաբաղ այցելելու համար։

Բելառուսի գերագույն դատարանը փետրվարի 7–ին ուժի մեջ թողեց հանրապետության գլխավոր դատախազության որոշումը Լապշինին Ադրբեջան արտահանձնելու վերաբերյել։ Նույն օրվա երեկոյան նա հատուկ չվերթով տեղափոխվեց Բաքու և հանձնվեց Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության աշխատակիցներին։

2016 թվականի կեսերին Լապշինը գրել էր, որ իրեն ձերբակալել են Մինսկում Ադրբեջանի հարցումով, որտեղ նա «սև ցուցակում» է առանց Բաքվի հետ համաձայնեցման ԼՂՀ այցելելու համար։ -0-