Վարչապետը նշանակել է դատական գլխավոր կատարողին և մի շարք այլ նշանակումներ կատարել

12.06.2018, 12:59
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի շարք նշանակումներ է կատարել։
Վարչապետը նշանակել է դատական գլխավոր կատարողին և մի շարք այլ նշանակումներ կատարել
ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի շարք նշանակումներ է կատարել։

Ինչպես հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը, Հակոբ Հակոբյանը նշանակվել է արդարադատության նախարարության գլխավոր հարկադիր կատարող։

Վարչապետի հրամանագրերով, Արտյոմ Մխոյանը նշանակվել է արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետ, Զարուհի Բաթոյանը` աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ, Դավիթ Գյուրջինյանը` կրթության և գիտության նախարարության լեզվի կոմիտեի նախագահ, Նարեկ Բաբայանը` տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ, Արման Ուդումյանը` աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ։

Արայիկ Պետրոսյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալի պաշտոնակատարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն, իսկ Թադևոս Ավետիսյանն ազատվել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալի պաշտոնակատարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։ Վարչապետի հրամանագրով, Արսեն Մանուկյանը նշանակվել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ։ -0-