ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Նաիրի» բժշկական կենտրոնում որոշակի բժշկական հետազոտություններ է անցել։
Այս մասին հայտնում է «Փաստինֆո»–ն` հղում անելով վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի պաշտոնակատար Արմեն Խաչատրյանին։
«Հունվարի 12-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Նաիրի» բժշկական կենտրոնում անցել է հերթական բուժզննում։ Համապարփակ բուժզննումն արձանագրել է, որ վարչապետը կատարյալ առողջ է և չունի առողջական որևէ խնդիր», – նշել է Արմեն Խաչատրյանը։–0–