+5
Եղանակը Երևանում
Հայ

Վարչապետ. այս ընտրություններից մենք սպասում ենք սկզբունքորեն նոր որակ

21:03
12 Հունվարի 2017

ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը սկզբունքորեն նոր որակ է սպասում առաջիկա խորհրդարանական ընտրություններից։

Այս մասին նա ասել է Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա պետությունների հավատարմագրված դեսպանների, միջազգային կառույցների և կազմակերպությունների ղեկավարներին ու ներկայացուցիչների հետ հինգշաբթի
ՀՀ արտաքին գործերի նախարարությունում տեղի ունեցած հանդիպման ընթացքում։

«Մենք պատրաստակամ ենք անել ամեն ինչ, որպեսզի այս ընտրությունները լինեն թափանցիկ»,– ընդգծել է նա:

Վարչապետը կարևորել է դիվանագիտական կորպուսի հետ նման ձևաչափով պարբերական հանդիպումների անցկացումը՝ համագործակցության արդյունավետության բարձրացման նպատակով և նշել, որ կառավարությունը բաց է խորհուրդների, քննադատության, առաջարկությունների համար:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել ՀՀ կառավարության գործունեությանը, բարեփոխումների օրակարգին, տնտեսական զարգացման ծրագրերին, կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված միջոցառումներին և քայլերին:


«Չափազանց կարևորում եմ, որ դուք Հայաստանի զարգացման վերաբերյալ մեր պատկերացնումները հասցնեք այն երկրներին ու կառույցներին, որոնք ներկայացնում եք: Համագործակցությունից ակնկալիքներն ու սպասումները չափազանց մեծ են՝ սկսած ներդրողներից, մասնագիտական մշակույթից, տուրիզմից, որովհետև մենք, առանց հանրությանը, առանց աշխարհին համապատասխան ազդակներ հղելու, առանց ցույց տալու, որ բաց ենք և սպասում ենք իրենց, մեր երկիրը չենք կարողանալու զարգացնել: Այս առումով, մենք ակնկալում ենք ձեր աջակցությունը»,- ասել է Կարեն Կարապետյանը:

Կառավարության ղեկավարն ավելացրել է, որ նոր ձևավորված կառավարությունն ամփոփել է գործունեության 100 օրը, և շեշտել, որ այս ժամանակահատվածում կառավարության թիմը գործադրել է առավելագույն ջանքեր՝ ծառացած խնդիրների ախտորոշման նպատակով:

Կարեն Կարապետյանը տեղեկացրել է, որ առաջիկայում հաշվետվությամբ կներկայացվեն այս ընթացքում ըստ ոլորտների կատարված աշխատանքները:

«Կարծում եմ, որ կառավարության թիմի անդամներն արդեն զգում են իրենց ոլորտների զարկերակները և այն, թե ինչ է պետք անել: Խնդիրները բազմաթիվ են, տնտեսական բլոկի հիմնական խնդիրն է՝ բիզնեսի համար մաքսիմալ հավասար, բաց և արդար պայմանների ստեղծումը: Եվ այդ առումով, մենք հայտարարել ենք, որ շատ փոփոխություններ պետք է անենք ու առաջին հերթին մենք պետք է փոխվենք»,- նշել է գործադիրի ղեկավարը:

Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ ներդրումային միջավայրի բարելավման նպատակով նախատեսվում է հարկային և մաքսային վարչարարության գործընթացի պարզեցում և ամբողջական անցում էլեկտրոնային համակարգի, ինչը կնվազեցնի կոռուպցիոն ռիսկերը:

Խոսելով կոռուպցիայի դեմ պայքարի մասին՝ վարչապետը շեշտել է, որ այն գտնվում է կառավարության մշտական ուշադրության կենտրոնում, և հետևողական քայլեր են ձեռնարկվելու կոռուպցիայի ցուցանիշների մակարդակը նվազեցնելու ուղղությամբ՝ միջավայրը փոխելու միջոցով: Կարեն Կարապետյանի խոսքով՝ հրապարկվելիք հաշվետվության մեջ ներկայացվելու են նաև այդ ուղղությամբ կառավարության քայլերը:

«Ներկայացնելու ենք, թե դրանց որ մասն է միտված բիզնես միջավայրին, որ մասն է ուղղված միջավայրի փոփոխությանը, որպեսզի կոռուպցիայի համար ստեղծվեն առավելագույն խոչընդոտները: Ստվերի դեմ չպայքարելով, կոռուպցիայի դեմ չպայքարելով, ստվերը սպիտակ դաշտ չտեղափոխելով, բիզնեսի համար արդար ու թափանցիկ միջավայր չստեղծելով՝ մենք չենք կարողանալու առաջընթաց ապահովել»,- ընդգծել է կառավարության ղեկավարը:

Հանդիպման ընթացքում ծավալված հարցուպատասխանի ժամանակ վարչապետը պատասխանել է ներկաներին հետաքրքրող բոլոր հարցերին: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:16
27 Մարտի 2023
36 ժամ ջուր չի լինի Երևանի երկու վարչական շրջաններում
36–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի երկու վարչական շրջաններում
12:05
27 Մարտի 2023
Կասկադի բոլոր ծառատեսակները պետք է փոխարինվեն. Ավինյան (ՎԻԴԵՈ)
Կասկադը Երևանի սիրտն է, Երևանի սրտում բոլոր ծառատեսակները պետք է փոխարինվեն, ասել է Ավինյանը. ՎԻԴԵՈ
10:09
27 Մարտի 2023
ԿԸՀ-ն ներկայացրել է Անի և Սիսիան համայնքների ընտրությունների նախնական արդյունքները
ԿԸՀ-ն ներկայացրել է Անի և Սիսիան համայնքների ընտրությունների նախնական արդյունքները
10:15
25 Մարտի 2023
Այսօր մետրոյի աշխատանքային գրաֆիկում փոփոխություններ կլինեն
Այսօր մետրոյի աշխատանքային գրաֆիկում փոփոխություններ կլինեն
15:39
24 Մարտի 2023
ՀՀ իշխանությունները հստակեցրել են Ակադեմիական քաղաքի «ճանապարհային քարտեզը»
Ակադեմիական քաղաքում կկառուցվեն բնակելի տարածքներ, գիտահետազոտական կենտրոններ, սպորտային ենթակառուցվածքներ, այգի, ամֆիթատրոն՝ նախատեսված 50 հազար մարդու համար
14:58
24 Մարտի 2023
Ժաննա Անդրեասյանը հայտնեց, թե երբ կսկսվի Հատիս լեռան վրա Հիսուս Քրիստոսի արձանի կառուցումը
ԿԳՄՍ նախարարը հայտնեց, թե երբ կսկսվի Հատիս լեռան վրա Հիսուս Քրիստոսի արձանի կառուցումը
14:39
24 Մարտի 2023
Այսօր մինչև 20։00–ն ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
Այսօր մինչև 20։00–ն ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
12:37
24 Մարտի 2023
Ծառերի սպա՞նդ, թե՞ փոխարինում. ի՞նչ տեսք կունենա Կասկադը, կամ «կանաչ» սկանդալ Երևանում
Նախօրեից Երևանի փողոցներում և սոցցանցերի հայկական տիրույթում կրքերը չեն հանդարտվում՝ կապված քաղաքապետարանի կողմից Կասկադի տարածքում ծառերը հատելու մտադրության հետ
15:20
23 Մարտի 2023
Ամբողջությամբ փակ են լինելու Երևանի որոշ առանցքային խաչմերուկներ (ՍԽԵՄԱ)
Ամբողջությամբ փակ են լինելու Երևանի որոշ առանցքային խաչմերուկներ. ՍԽԵՄԱ
13:44
23 Մարտի 2023
Վարժական հավաքների կանչված և աշխատող պահեստազորայինների աշխատավարձն ամբողջությամբ կպահպանվի
Վարժական հավաքների կանչված և աշխատող պահեստազորայինների աշխատավարձն ամբողջությամբ կպահպանվի
13:10
23 Մարտի 2023
Դերասանուհի Լուսինե Կիրակոսյանի վիճակը շարունակում է գնահատվել ծանր
Մարտի 18-ին Լուսինե Կիրակոսյանը շտապօգնության մեքենայով  տեղափոխվել էր Էրեբունի ԲԿ
12:46
23 Մարտի 2023
Ադրբեջանն իրադրությունը զարգացնում է դեպի նոր էսկալացիա. Փաշինյան (ՎԻԴԵՈ)
Միջազգայնորեն ձեռք բերված պայմանավորվածությունների անպատիժ խախտումները Ադրբեջանի կողմից նրան քաջալերում են գնալ նորանոր սադրանքների. ՎԻԴԵՈ