Վարչապետ Սերժ Սարգսյանը հրաժարվեց իրեն հատկացված առանձնատան սեփականության իրավունքից
19.04.2018,
19:35
Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանը հինգշաբթի կառավարության նիստում հայտարարեց, որ հրաժարվում է կառավարության համապատասխան որոշմամբ իրեն հատկացված առանձնատան սեփականության իրավունքից։

ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի. /Նովոստի Արմենիա/. Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանը հինգշաբթի կառավարության նիստում հայտարարեց, որ հրաժարվում է կառավարության համապատասխան որոշմամբ իրեն հատկացված առանձնատան սեփականության իրավունքից։
Հայաստանի կառավարությունը մարտի 29-ին կայացված որոշմամբ որոշել էր Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի ենթակայության «Կոնդի առանձնատների տնտեսություն» պետական ոչ առևտրային կազմակերպության հաշվեկշռում ամրացված՝ 6-րդ մասնաշենքի մեջ մտնող շենքը և շինությունները՝ սպասարկման տարածքով՝ (1.5365 հա) հետ վերցնել և սեփականության իրավունքով անհատույց տրամադրել Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանին՝ որպես բնակարան:
Նիստի ընթացքում Սարգսյանը ներկայացրեց իր հիմնավորումներն այս հարցով։
«Հիմա հանրապետության երրորդ նախագահի բնակարանի խնդիրը լուծելու ժամանակը չէ։ Շնորհակալություն կառավարության հարգելի անդամներ, բայց այդ հարցին կարող եք անդրադառնալ, երբ այս բազկաթոռին նստած կլինի ուրիշ վարչապետ»,– ասաց Սարգսյանը։
Ավելի վաղ ընտրություններից առաջ Սարգսյանն ասել էր, թե պատճառ չի տեսնում իրեն հատկացված առանձնատունը չստանալու համար։
Ապրիլի 17–ին Հայաստանի խորհրդարանում կայացել են վարչապետի ընտրությունները. 77 «կողմ» և 17 «դեմ» ձայնով Սերժ Սարգսյանն ընտրվել է կառավարության ղեկավար։
Հինգշաբթի Սերժ Սարգսյանը կառավարության առաջին նիստն է անցկացրել վարչապետի պաշտոնում։ Կառավարության նիստի օրակարգում ընդգրկվել է 20 հարց։ Դա երկրորդ նիստն է, որը երկրում անցկացվում է փակ ռեժիմով` խորհրդարանական իշխանավարման անցնելուց հետո։ -0-