Վարչապետ Փաշինյանը ժամանեց Ջերմուկ (ՎԻԴԵՈ)

23.08.2019, 10:56
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը րոպեներ առաջ ուղղաթիռով ժամանեց Ջերմուկ։
Վարչապետ Փաշինյանը ժամանեց Ջերմուկ (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը րոպեներ առաջ ուղղաթիռով ժամանեց Ջերմուկ։

Այդ մասին տեղեկանում ենք նրա Facebook–ի էջից։ Վարչապետին ուղեկցում է Հայաստանի տարածքակային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը։

Հայկական ԶԼՄ–ների հաղորդմամբ, այցի նպատակը տեղի բնակիչների հետ հանդիպումն է։ 



Ամուլսարի հանքավայր – ոսկու հանքավայր Հայաստանի Վայոց ձորի և Սյունիքի մարզերի սահմանին՝ Զանգեզուրի լեռնաշղթայի հյուսիսային (Ամուլսար), հյուսիս-արևմտյան ճյուղավորումների մասում: Հանքային երևակումները գտնվում են 2500-2988 մ բացարձակ բարձրությունների վրա: 

Ջերմուկը Գնդևազի և Կեչուտի հետ միասին Ամուլսարի հանքի հարակից բնակավայրերի շարքում է, և հանքի շահագործման հնարավոր վերսկսումը կարող է աղետալի լինել Ջերմուկի ստորգետնյա ջրերի, ինչպես նաև Սևանա լճի համար։ -0-