14 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
15.05.2019,
09:25
14–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում։

ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի./Նովոստի–Արմենիա/. 14–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում։
Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մայիսի 17-ի ժամը 10.00- 24.00-ն կդադարեցվի Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի՝ Նազարբեկյան, Գ-1 թաղամասերի, Սիլիկյան հին խճուղու, Հ 2 հեռուսատընկերության վարչական շենքը, «Պրոֆալ» ՍՊԸ-ի վարչական շենքի և հարակից բաժանորդների ջրամատակարարումը:
«Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար», – նշվում է ընկերության հաղորդագրության մեջ:–0–