Վաղվանից երթևեկի փոփոխություն կկատարվի Երևանի կենտրոնում

23.06.2025, 15:47
Հունիսի 24-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Երևանի կենտրոնում
Վաղվանից երթևեկի փոփոխություն կկատարվի Երևանի կենտրոնում

ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ Հունիսի 24-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոցում, հաղորդում է Երևանի քաղաքապետարանը։

Մասնավորապես՝ Սուրբ Գրիգոր Լուսավորչի – Արգիշտիի փողոցների խաչմերուկում կարգելվի ձախ շրջադարձը Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոցից դեպի Արգիշտիի փողոց:

Բեյրութիի փողոցից դեպի Արգիշտիի փողոց առաջին երթևեկելի գոտուց՝ նախկին թույլատրված «ուղիղ և աջ» երթևեկության փոխարեն երթևեկությունը կթույլատրվի «միայն աջ» ուղղությունով, դեպի Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոց ուղղությամբ: