Վաղը սպասվում է այս տարվա ամենաուժեղ գեոմագնիսական փոթորիկը, այն կարող է զգալիորեն ազդել մարդու ինքնազգացողության վրա

06.11.2025, 15:48
Վաղը սպասվում է այս տարվա ամենաուժեղ գեոմագնիսական փոթորիկը, որը կարող են զգալի ազդեցություն ունենալ ինչպես տեխնիկական համակարգերի, այնպես էլ մարդու ինքնազգացողության վրա
Վաղը սպասվում է այս տարվա ամենաուժեղ գեոմագնիսական փոթորիկը, այն կարող է զգալիորեն ազդել մարդու ինքնազգացողության վրա

ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Վաղը սպասվում է այս տարվա ամենաուժեղ գեոմագնիսական փոթորիկը, հայտնել է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի պետ Լևոն Ազիզյանը։ 

Նա նշել է, որ որ ներկայումս, նույնիսկ թուլացած տեսքով (առանց հաշվի առնելու գիշերային արտանետումը), ՌԴ ԳԱ Տիեզերական գիտահետազոտական ​​ինստիտուտի Արեգակնային աստղագիտության լաբորատորիայի կանխատեսումները ցույց են տալիս փոթորիկներ G3-G4 միջակայքում, այսինքն՝ դրանք տատանվում են ուժեղից մինչև շատ ուժեղ։ 

Օրվա ընթացքում վերահաշվարկի դեպքում այս միջակայքը, հավանաբար, կտեղափոխվի G4-G5(ծայրահեղ ուժեղ) միջակայքի։ 

«Սա նշանակում է, որ Երկրի մագնիսական դաշտում առաջացած խանգարումները կարող են զգալի ազդեցություն ունենալ ինչպես տեխնիկական համակարգերի, այնպես էլ մարդու ինքնազգացողության վրա», – նշել է Ազիզյանը Facebook–յան իր էջում։ 

Ի՞նչ կարող է մեզ անել մագնիսական փոթորիկը 

Որպես կանոն, դրա պատճառած խանգարումները բացասաբար են ազդում տարեցների և թույլ իմունային համակարգ ունեցող մարդկանց վրա: Նրանք, ովքեր զգայուն են այս երևույթի նկատմամբ, կարող են զգալ հոգնածություն, գլխացավեր, տհաճություն, արյան ճնշման տատանումներ և թույլ կենտրոնացում: 

Ինչպե՞ս պաշտպանվել 

Մագնիսական փոթորիկների ժամանակ բժիշկները խորհուրդ են տալիս պահպանել մրգերով ու բանջարեղենով սննդակարգ՝ առանց կենդանական ճարպերի։ Շատ ջուր խմելը նույնպես շատ է օգնում: Մի քանի ժամ անցկացրեք մաքուր օդում։