Վաղը 12 ժամ ջուր չի լինի Երևանի 2 վարչական շրջանի և Կոտայքի, Արագածոտնի մարզերի որոշ հասցեներում

28.09.2025, 20:07
Ջրանջատումները պայմանավորված են «Ապարանի» պոմպակայանում իրականացվող պլանային աշխատանքներով
Վաղը 12 ժամ ջուր չի լինի Երևանի 2 վարչական շրջանի և Կոտայքի, Արագածոտնի մարզերի որոշ հասցեներում

ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբեր․/Նովոստի-Արմենիա/. Վաղը 12 ժամ ջուր չի լինի Երևանում, Կոտայքի, Արագածոտնի մարզերում։

Ինչպես տեղեկացնում է «Վեոլիա Ջուր» ընկերությունը, «Ապարանի» պոմպակայանում իրականացվող պլանային աշխատանքներով պայմանավորված, ժամը 10.00-22.00-ն կդադարեցվի Երևանի Դավթաշեն վարչական շրջանի՝ Դավթաշեն 1-10 փողոցների, Դավթաշեն 1-4 զանգվածների, Ձոր 1, 2 թաղամասերի, Միկոյան, Փիրումյաններ փողոցների, Եղվարդի խճուղու ջրամատակարարումը։

Բացի այդ, կդադարեցվի նաև Երևանի Աջափնյակ վարչական շրջանի՝ Նորաշեն, Նազարբեկյան թաղամասերի ջրամատակարարումը։

Կդադարեցվի նաև Կոտայքի մարզի՝ Եղվարդ քաղաքի, Զովունի գյուղի 7, 9, 21-37 փողոցների, Քասախ, Պռոշյան, Արագյուղ, Նոր Երզնկա գյուղերի, ինչպես նաև Արագածոտնի մարզի՝ Ուշի, Օհանավան, Սաղմոսավան գյուղերի ջրամատակարարումը։

«Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար»,-նշված է հաղորդագրության մեջ։

Ավելի օպերատիվ լուրերին կարող եք ծանոթանալ մեր Տելեգրամում