Վաղարշապատում այսօր ՏԻՄ ընտրություններ են, մասնակցում է 8 քաղաքական ուժ
ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Վաղարշապատում ժամը 8:00-ին բացվել են ընտրատեղամասերի դռները։
Վաղարշապատի ավագանու համամասնական ընտրակարգով ընտրության քվեարկությունը կտևի մինչև ժամը 20:00-ն։
Ընտրապայքարին 8 քաղաքական ուժ է մասնակցում՝
1. «Հաղթանակ» կուսակցությունների դաշինք՝ կազմում ՀՅԴ կուսակցություն և «Առաջ» աջակենտրոն կուսակցություն
2. «Համահայկական ճակատ» կուսակցություն
3. «Հանրապետություն» կուսակցություն
4. «Մայր Հայաստան» ազգային-դեմոկրատական կուսակցություն
5. «Ազատ դեմոկրատներ» կուսակցություն
6. «Ժառանգություն» կուսակցություն
7. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն
8. «Հայրենիք» կուսակցություն:
Համայնքի ՏԻՄ ընտրությունները կազմակերպելու համար ձևավորվել է 47 ՏԸՀ: ԿԸՀ–ի տվյալներով, ընտրողները թիվը 69 866 է։

