«Ոզում եք ո՞ւր եթանք «կոխցրած», շուտ-շուտ քվեարկենք»․ միջադեպ ԱԺ–ում՝ ՔՊ–ական պատգամավորի և Ալեն Սիմոնյանի միջև (ՎԻԴԵՈ)

11.09.2024, 13:40
ԱԺ–ում միջադեպ է տեղի ունեցել Քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի և ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանի միջև․ ՎԻԴԵՈ
«Ոզում եք ո՞ւր եթանք «կոխցրած», շուտ-շուտ քվեարկենք»․ միջադեպ ԱԺ–ում՝ ՔՊ–ական պատգամավորի և Ալեն Սիմոնյանի միջև (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Այսօր ԱԺ նիստի ընթացքում միջադեպ է տեղի ունեցել Քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի և ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանի միջև։

Հերթական նախագծի քննարկման ընթացքում պատգամավորները պետք է հերթագրվեին։ Եվ Ալեն Սինոնյանը չնկատեց, որ Սերգեյ Բագրատյանը գրանցվել է, նրան ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը հուշեց, ինչից հետո Ալեն Սիմոնյանն ասաց․ «Պարոն Բագրատյան, դե շուտ սեղմեք էլի, ըտենց ոնց կլինի, չեմ հասցնում տեսնել»։

«Պարոն Սիմոնյան ջան, շորհակալություն տեխնիկական հնարքներն ինձ հուշելու համար, բայց ես այս հարցը չէի տա, հատուկ եմ տալիս, որովհետև տեսնում եմ, որ դուք շտապում եք, որ շուտ քվեարկենք։ Մենք եկել ենք էստեղ աշխատելու համար, ժողովուրդ ջան, լիքը լուրջ հարցեր կան: Դուք ուզում եք ո՞ւր եթանք «կոխցրած» շուտ-շուտ քվեարկենք, «հարց մի տվեք», «ձեն չհանես», «սուս»: Չի կարելի ժողովուրդ ջան, մենք աշխատավարձ ենք ստանում ու բարձր աշխատավարձ ենք ստանում, ու պետք է մեր հարցերով պարզաբանենք էս օրենքները։ Հիմա մենք օրենք ենք ընդունում, եթե առավոտը մի քաղաքացի հասկանա, թե ինչ մասին էր էս օրենքը՝ ականջներս կկտրեմ։ Բա ինչի ենք եկել, եկեք պարզաբանենք, մարդիկ իմանան, ինչ ենք քննարկում, ինչի ենք հավաքվել։ Եթե շտապում ենք, եկեք պայմանավորվենք, նախագիծը բերեք, ոչ էլ զեկուցեք, քվեարկենք, գնա։ Մենք տնտեսության մեջ շատ պրոբլեմ ունենք, եկեք աշխատենք։ Եթե շտապում եք, ով շտապում է, թող գնա, մենք մնանք, աշխատենք», – վրդովված ասաց պատգամավորը:

Ալեն Սիմոնյանն էլ արձագանքեց. «Պարոն Բագրատյան, բայց ձեզ ով էր բան ասել, որ դուք տենց վրդովվեցիք, ուզում եմ հասկանամ: Պետք չի ինձ պատասխանել, անջատեք բարձրախոսը: Պետք չի ինձ արձագանքել։ Որևէ մեկը որևէ մեկի չի շտապեցրել, ուղղակի տախտակի վրա չի երևում, որ ձեզ ձայն տամ, դուք մշտապես, երբ հարց եք ուզեցել տալ, տվել եք։ Խնդրում եմ չընդհանրացնել և որևիցե մեկին չմեղադրել շտապելու համար, ես հաստատ տեղ չեմ շտապում», – ասաց Սիմոնյանը։