ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Տրանսպորտային միջոցների կուտակումներից և հնարավոր խցանումներից խուսափելու նպատակով երթևեկի կազմակերպումը կփոփոխվի Երևանի երկու պողոտաների խաչմերուկում։
Փոփոխությունը նախատեսված է սեպտեմբերի 15–ից Արշակունյաց-Բագրատունյաց պողոտաների լուսացույցային օբյեկտով կարգավորվող շրջանաձև երթևեկության խաչմերուկում։
Ինչպես հայտնում է ՃՈ մամուլի ծառայությունը, նշված խաչմերուկի մուտքի և ելքի հատվածներում լուսացույցների եռագույն աշխատանքային ռեժիմները փորձնական կարգով կփոխարինվեն միայն դեղին թարթող ռեժիմներով:
Ճանապարհատրանսպորտային պատահարներից խուսափելու նպատակով՝ գերատեսչությունից տրանսպորտային միջոցների վարորդներին խնդրում և հորդորում են լինել ուշադիր և զիջել փողոցը հատող հետիոտներին:
Ճանապարհային ոստիկանությունը հիշեցնում է նաև, որ 2017 թվականի սեպտեմբերի 10-ից Երևան քաղաքի Արշակունյաց-Բագրատունյաց պողոտաների լուսացույցային օբյեկտով կարգավորվող շրջանաձև երթևեկության խաչմերուկում կատարվել է երթևեկության կազմակերպման փոփոխություն: -0-
Առաջին անգամ Հայաստանում մեկնարկել է Միլանի ակադեմիայի ֆուտբոլային Մանկապատանեկան ճամբարը, որը հնարավորություն կտա Հայաստանի մարզերի 160 պատանիների մարզվել աշխարհի լավագույն մարզիչների մոտ. ՖՈՏՈ