ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ի շենքի պայթեցման աշխատանքները հետաձգվում են

01.07.2020, 14:35
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ի շենքի պայթեցման աշխատանքները հետաձգվում են
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ի շենքի պայթեցման աշխատանքները հետաձգվում են

ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի./Նովոստի-Արմենիա/. Վաղօրոք հայտարարված հուլիսի 1-ին՝ ժամը 17։00-ին, «Ձյունիկ սառնարան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության շենքի պայթեցումը տեխնիկական պատճառներով հետաձգվում է։  Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայությունը։

Загружается новость ... "Лево"

«Հետագա գործողությունների մասին նախապես կտեղեկացվի»,- նշվում է ԱԻՆ հաղորդագրության մեջ։

 Հիշեցնենք, որ նախօրեին ԱԻՆ-ից հայտնել էին, որ 2020 թվականի հուլիսի 1-ին, ժամը 17:00-ին «ՆՈՐՏԵԽ ՇԻՆ» սահմանափակ պատասխանատվությամբընկերության կողմից կիրականացվեն Երևանի Արշակունյաց 9/2 հասցեում տեղակայված «Ձյունիկ սառնարան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության շենքի պայթեցման եղանակով փլեցման աշխատանքներ: -0-