Ուղեղի ուսումնասիրության գիտական կենտրոն կբացվի ՀԲ–ի 600 հազ դոլարի դրամաշնորհով

23.07.2019, 21:06
Գիտակրթական կենտրոնը կստեղծվի գործող Նեյրոգիտության լաբորատորիայի հենքի վրա։
Ուղեղի ուսումնասիրության գիտական կենտրոն կբացվի ՀԲ–ի 600 հազ դոլարի դրամաշնորհով
ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանին կից կստեղծվի ուղեղի ուսումնասիրության գիտահետազոտական կենտրոն, հայտնում է բուհի մամուլի ծառայությունը։

Հաղորդագրության համաձայն, «Ուղեղի հիմնարար հետազոտությունների գիտակրթական կենտրոն» դրամաշնորհային ծրագիրը հաղթող է ճանաչվել Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող «Կրթության բարելավում» ծրագրի շրջանակում, որին կհատկացվի ավելի քան 600 հազար ԱՄՆ դոլար:

Գիտակրթական կենտրոնը կստեղծվի գործող Նեյրոգիտության լաբորատորիայի հենքի վրա։

Գիտական թիմի ղեկավար, պրոռեկտոր Կոստանտին Ենկոյանի խոսքով՝ ծրագրի շրջանակում նախատեսվում է ժամանակակից և հզոր ենթակառուցվածքի ստեղծում, նեյրոգիտության նորարական հետազոտությունների զարգացում, ժամանակակից հետազոտական մեթոդների դասավանդման ու փոխանցման հմտությունների ձեռքբերում, վերապատրաստված ու բարձր որակավորմամբ մասնագետներով համալրում:

«Ուղեղի հիմնարար հետազոտությունների գիտակրթական կենտրոնի ստեղծմամբ ակնկալում ենք նոր թափ հաղորդել Ալցհեյմերի հիվանդության, աուտիզմի և կաթվածի ուղղությամբ տարվող ուսումնասիրություններին՝ բարձրացնելով դրանց որակը»,-ասաց նա՝ ընդգծելով, որ դրա արդյունքում հնարավոր կլինի մեծացնել հետազոտական ուղղվածություն ունեցող անձնակազմի տեսակարար կշիռը»,– ասել է բոիհի գիտական մասի պրոռեկտոր, պրոֆեսսոր Կոնստանտին Ենոքյանը։

Նրա խոսքով, գիտության մեջ շոշափելի ձեռքբերումներ կլինեն արդեն մեկ–երկու տարի հետո։ -0-