ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Ucom հեռահաղորդակցական օպերատորը հերքել է իրեն պատկանող Orange Armenia բջջային օպերատորի վաճառքի մասին շրջանառվող խոսակցությունները, երեքշաբթի հաղորդում էtelecom.arka.am հեռահաղորդակցական պորտալը։
Հայկական լրատվամիջոցները երեքշաբթի, հղում անելով սեփական աղբյուրների վրա, տեղեկատվություն էին տարածել այն մասին, որ Ucom–ը բանակցություններ է վարում «Մեգաֆոն» ռուսական հեռահաղորդակցական ընկերության հետ Orange Armenia ընկերության վաճառքի մասին։
«Այս տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը», – նշեցին Ucom–ի մամուլի ծառայությունից։
2015 թ.–ի սեպտեմբերին Ucom–ը ձեռք բերեց Orange Armenia ընկերության (ապրանքանիշը` Orange, France Telecom–ի նախկին դուստրը) բաժնետոմսերի 100 տոկոսը, որը հայկական շուկայում գործում էր 2009 թ.–ի նոյեմբերի 5–ից։ Ընկերությունն արդեն հայտարարել է միաձուլման մասին և իրականացրել է վերաբրենդավորում։
Ucom (Universal Communications) հայկական ընկերությունը հիմնադրվել է 2007 թ.–ին։ Լինելով Հայաստանի հեռահաղորդակցական շուկայի առաջատարներից մեկը` ընկերությունը տրամադրում է այդ ոլորտի ծառայությունների ողջ շրջանակը` գերարագ սիմետրիկ ինտերնետ, IP–հեռուստատեսություն, թվային հեռախոսային ծառայություններ, բջջային կապի ծառայություններ։ Ucom–ը, Ericsson ընկերության աջակցությամբ, Հայաստանում ստեղծում է նոր սերնդի խոշորագույն օպտիկամանրաթելային ցանցը։ –0–