551.64
6.7
475.76
+14
Եղանակը Երևանում
Հայ

Ucom-ը 105 մլն դրամ փոխհատուցում կտրամադրի բաժանորդներին կապի խափանման համար

17:17
31 Հուլիսի 2020

ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Ucom ընկերությունը նախատեսում է ընդհանուր հաշվով 105 միլիոն ՀՀ դրամ տրամադրել ֆիքսված կապի իր բաժանորդներին հուլիս ամսվա ընթացքում տեղի ունեցած կապի խափանման համար, հաղորդում է «ԱՌԿԱ Տելեկոմ» հեռահաղորդակցական պորտալը` հղում անելով ընկերության մամուլի ծառայությանը։

«Ucom-ի թիմի գնահատմամբ կապի խափանման արդյունքում մեր բաժանորդներին պատճառված անհարմարությունները դժվար է չափել գումարով։ Գնահատելով Ucom-ի բոլոր բաժանորդների համբերատարությունը՝ Ucom-ի ողջ անձնակազմը շնորհակալություն է հայտնում բարդ ժամանակահատվածում շատ կարևոր ու անգնահատելի աջակցության համար։ Հաշվի առնելով, որ Ucom-ի հազարավոր բաժանորդներ կցանկանային խուսափել տեխնիկական խնդիրների պատճառով առաջացած սթրեսից և գուցե փոքր կհամարեն անհատական սահմանաչափերը (ֆիզիկական անձ հանդիսացող յուրաքանչյուր բաժանորդին ըստ սակագնային պլանի կարող է տրամադրվել 500-ից 2000 ՀՀ դրամ), ընկերության անձնակազմը 105 մլն ՀՀ դրամի տնօրինման վերաբերյալ մի առաջարկ ունի։ Այդ առաջարկին ընթացք տալու կամ չտալու վերաբերյալ որոշումը կկայացվի՝ Ucom-ի բաժանորդների անվճար SMS-քվեարկության և զանգերի արդյունքների հիման վրա։ 1004 կարճ համարից բաժանորդները հարց կստանան՝ արդյոք ցանկանում են, որ 105 մլն ՀՀ դրամն ամբողջապես տրամադրվի բաժանորդներին (յուրաքանչյուրին՝ 500-2000 դրամ ըստ սակագնային պլանի), թե այդ գումարը նպատակահարմար են գտնում Ucom-ի բոլոր բաժանորդների անունից փոխանցել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին՝ հաշվի առնելով հիմնադրամի գործունեության ուղղությունը և արդիականությունը», – նշվում է հաղորդագրության մեջ։

Վերջնական որոշման վերաբերյալ Ucom-ը հավելյալ տեղեկատվություն կտրամադրի։

Հիշեցնենք, որ հուլիսի 8–ին Ucom–ի ցանցում գրանցվել էր գլոբալ խափանում, ինչի հետևանքով բազմաթիվ բաժանորդների մոտ առաջացել էին կապի հետ կապված խնդիրներ։

Ucom ընկերությունը Հայաստանում 2009թ. սկսած կառուցել է գերժամանակակից օպտիկամանրաթելային ցանց, որը հնարավորություն է տալիս մեկ կապուղով մատուցել երեք ծառայություն՝ ինտերնետ, հեռուստատեսային ծառայություն և հեռախոսակապ: 2015թ. հունիսի դրությամբ ընկերությունն ունի ավելի քան 100 000 բաժանորդ և 800-ից ավելի աշխատակից: Համագործակցելով համաշխարհային գերհզոր ընկերությունների հետ` Ucom–ը կարողացել է իր հաստատուն դիրքը գրավել Հայաստանի հեռահաղորդակցման շուկայում։–0–
Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:57
10 Նոյեմբերի 2021
Երթևեկի փոփոխություն է նախատեսվում Երևանի խաչմերուկներից մեկում (ՍԽԵՄԱ)
Երթևեկի փոփոխություն է նախատեսվում Երևանի խաչմերուկներից մեկում.ՍԽԵՄԱ
13:47
10 Նոյեմբերի 2021
Ամանորյա տոների ոչ աշխատանքային օրերն ավելացվում են. նախագծում փոփոխություն է կատարվել
Ամանորյա տոների ոչ աշխատանքային օրերն ավելացվում են. նախագծում փոփոխություն է կատարվել
13:35
10 Նոյեմբերի 2021
Հայաստանում շուրջ 310 քաղաքացի ստացել է պատվաստման կեղծ հավաստագիր կամ բացասական թեստեր, 9 անձ կալանավորվել է
Հայաստանում շուրջ 310 քաղաքացի ստացել է պատվաստման կեղծ հավաստագիր կամ բացասական թեստեր, 9 անձ կալանավորվել է
13:01
10 Նոյեմբերի 2021
Աղիքային ցուպիկ, ստաֆիլակոկ, սալմոնելլա. հրապարակվել են «Տաշիր պիցցա»–ի կետերից վերցված նմուշների լաբորատոր հետազոտության արդյունքները
Աղիքային ցուպիկ, ստաֆիլակոկ, սալմոնելլա. հրապարակվել են «Տաշիր պիցցա»–ի կետերից վերցված նմուշների լաբորատոր հետազոտության արդյունքները
11:33
10 Նոյեմբերի 2021
Հայաստանին արկտիկական ցուրտ ճակատ է մոտենում, ջերմաստիճանը կնվազի 12 աստիճանով (ՖՈՏՈ)
Հայաստանին արկտիկական ցուրտ ճակատ է մոտենում, ջերմաստիճանը կնվազի 12 աստիճանով.ՖՈՏՈ
11:22
10 Նոյեմբերի 2021
Հայաստան է բերվել «Մոդեռնա» պատվաստանյութի 60 700 դեղաչափ (ՖՈՏՈ)
Հայաստան է բերվել «Մոդեռնա» պատվաստանյութի 60 700 դեղաչափ (ՖՈՏՈ)
11:07
10 Նոյեմբերի 2021
Հայաստանում կորոնավիրուսից մահերի հակառեկորդ է. նախօրեին մահացել է 69 մարդ, գրանցվել է 1675 նոր դեպք, 1277 մարդ առողջացել է
Հայաստանում կորոնավիրուսից մահերի հակառեկորդ է. նախօրեին մահացել է 69 մարդ, գրանցվել է 1675 նոր դեպք, 1277 մարդ առողջացել է
11:01
10 Նոյեմբերի 2021
Կալանավորվել է Քասախ համայնքի ղեկավարը, նա հայտնի պատգամավորի հայրն է
Կալանավորվել է Քասախ համայնքի ղեկավարը, նա հայտնի պատգամավորի հայրն է
10:51
10 Նոյեմբերի 2021
Լոս Անջելեսի քաղաքապետարանի շենքը լուսավորված է հայկական եռագույնով
Լոս Անջելեսի քաղաքապետարանի շենքը լուսավորված է հայկական եռագույնով
21:14
09 Նոյեմբերի 2021
Երթևեկի փոփոխություն է նախատեսվում Երևանի բանուկ խաչմերուկներից մեկում (ՍԽԵՄԱ)
Երթևեկի փոփոխություն է նախատեսվում Երևանի բանուկ խաչմերուկներից մեկում.ՍԽԵՄԱ
21:02
09 Նոյեմբերի 2021
«Տաշիր պիցցան» հայտարարություն է տարածել
«Տաշիր պիցցան» հայտարարություն է տարածել
20:13
09 Նոյեմբերի 2021
Ուշադրություն. 6 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
Ուշադրություն. 6 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում