Թուրքիայի քաղաքացին փորձել է ապօրինի հատել Հայաստանի սահմանը

19.04.2019, 14:55
Իրավախախտը Թուրքիայի Հանրապետության քաղաքացի է։
Թուրքիայի քաղաքացին փորձել է ապօրինի հատել Հայաստանի սահմանը
ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Ռուս սահմանայինները ձերբակալել են տղամարդու, ով փորձել է ապօրինի հատել Հայաստանի և Թուրքիայի միջպետական սահմանը։

«Անհայտ անձը ձերբակալվել է 2019 թվականի ապրիլի 16–ին Գյումրու սահմանապահ ջոկատի զինծառայողների կողմից Մեղրաշատ բնակավայրի մոտակայքում»,– հայտնում է Հայաստանում Ռուսաստանի ԱԴԾ սահմանային վարչության մամուլի ծառայությունը։

Հաղորդման համաձայն, պարզվել է, որ իրավախախտը Թուրքիայի Հանրապետության քաղաքացի է և թաքնվում է արդարադատությունից։ -0-