568.13
6.53
482.28
+27
Եղանակը Երևանում
Հայ

«Տունն ուտելու բան չունենք, սպասում ենք բերման ենթարկեն, գոնե էնտեղ կկերակրեն». ռեստորանային ոլորտի ներկայացուցիչները բողոքի ակցիա էին կազմակերպել (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

14:47
09 Հուլիսի 2020

ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի./Նովոստի-Արմենիա/. Կառավարության շենքի դիմաց այսօր՝ հուլիսի 9-ին, ռեստորանային բիզնեսի սեփականատերերը և աշխատակիցները կազմակերպել էին բողոքի ակցիա:

Загружается новость ... "Лево"

Ակցիային մասնակցում էին նաև երգիչ, երգչուհիներ, երաժիշտներ, հանդիսավարներ, խոհարարներ, մատուցողներ։

Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում էին ամբողջովին վերաբացել ռեստորանային համալիրները և հանդիսության սրահները, որոնցում արտակարգ դրությամբ պայմանավորված հավաքույթներ անցկացնել չի թույլատրվում։

Ոստիկանությունը հավաքվածներին կոչ արեց չխախտել պարետի որոշումը, որով հանրապետության տարածքում արգելվում է հավաքների անցկացումը արտակարգ դրության ժամանակ:

 Акция протеста рестораторы

«Մեր միակ պահանջը՝ մտցնել հստակություն արտակարգ դրության վերացման ժամկետների շուրջ, որովհետև կազմակերպման ոլորտի բիզնեսը խորտակվում է, ռեստորանային ոլորտում նույնպես տիրում է անմխիթար վիճակ», – նշեց բողոքի ակցիայի մասնակից  հանրային սննդի ոլորտի փորձագետ  Աշոտ Բարսեղյանը լրագրողների հետ զրույցում:

Բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը լրագրողներին ասաց, որ եթե կառավարությունը թույլ չի տալու, որ ռեստորանները աշխատեն, ապա թող ապահովի մեկ այլ աշխատանքով, իրենք «պատրաստ են ցանկացած աշխատանքի գնալ»:


«Տունն ուտելու բան չունենք, սպասում ենք բերման ենթարկեն, գոնե էնտեղ կկերակրեն», – ասաց ակցիայի մասնակիցներից մեկը:

Ոստիկանությունը հավաքը դադարեցնելու բազմաթիվ կոչերից հետո բերման ենթարկեց բողոքի ակցիայի մի քանի մասնակցի:

«Հո մենք կարտոշկի մեշոկ չենք, հավաքեք՝ տարեք», – նշեց ակցիայի մասնակիցներից մեկը բերման ենթարկվելիս: -0-




Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
12:25
28 Հուլիսի 2021
Ադրբեջանի կրակոցների պատճառով Սոթքի ոսկու հանքավայրից հրատապ տարհանվել է 150 աշխատակից.ՄԻՊ
Ադրբեջանի կրակոցների պատճառով Սոթքի ոսկու հանքավայրից հրատապ տարհանվել է 150 աշխատակից
12:04
28 Հուլիսի 2021
ՊՆ–ն հայտնել է այսօր հակառակորդի սադրանքի հետևանքով զոհված զինծառայողների անունները
ՊՆ–ն հայտնել է այսօր հակառակորդի սադրանքի հետևանքով զոհված զինծառայողների անունները
11:58
28 Հուլիսի 2021
Պետք է պատրաստ լինենք իրադրության զարգացման բոլոր հնարավոր սցենարներին.փորձագետ
Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի կարծիքով, պետք է պատրաստ լինենք իրադրության զարգացման բոլոր հնարավոր սցենարներին
11:46
28 Հուլիսի 2021
Շփման գծի փոփոխություն տեղի չի ունեցել.ՊՆ–ն` սահմանում տիրող լարված իրավիճակի մասին
Շփման գծի փոփոխություն տեղի չի ունեցել.ՊՆ–ն` սահմանում տիրող լարված իրավիճակի մասին
11:41
28 Հուլիսի 2021
ՀՐԱՏԱՊ. Հայաստանը ստացել է Մոսկվայի առաջարկը` դադարեցնել կրակը հայ–ադրբեջանական սահմանին տեղական ժամանակով ժամը 10։00–ի դրությամբ և ընդունել է այն
ՀՐԱՏԱՊ. Հայաստանը ստացել է Մոսկվայի առաջարկը` դադարեցնել կրակը հայ–ադրբեջանական սահմանին տեղական ժամանակով ժամը 10։00–ի դրությամբ և ընդունել է այն
11:21
28 Հուլիսի 2021
Գրեթե ամբողջ նոր բնագծով կրակում են. Գնել Սանոսյան
Գրեթե ամբողջ նոր բնագծով կրակում են.Գնել Սանոսյանը սահմանից մանրամասներ է ներկայացնում
10:53
28 Հուլիսի 2021
«Պարզապես փակեք Արծրուն Հովհաննիսյանի բերանը». Նաիրա Զոհրաբյանը դիմել է ՊՆ–ին
«Պարզապես փակեք Արծրուն Հովհաննիսյանի բերանը». Նաիրա Զոհրաբյանը դիմել է ՊՆ–ին
10:44
28 Հուլիսի 2021
Հրատապ է հենց հիմա հրավիրել ԱԺ արտակարգ նիստ. Զոհրաբյան
Նաիրա Զոհրաբյանը նշել է, որ հրատապ է հենց հիմա հրավիրել ԱԺ արտակարգ նիստ
10:36
28 Հուլիսի 2021
ԱԳՆ. Ադրբեջանի կողմից ՀՀ տարածքային ամբողջականության դեմ ուժի կիրառմանն ի պատասխան Հայաստանը գործի կդնի միջազգային իրավունքով վերապահված իր ռազմաքաղաքական ողջ գործիքակազմը
ԱԳՆ–ից  ընդգծում են, որ Ադրբեջանի կողմից ՀՀ տարածքային ամբողջականության դեմ ուժի կիրառմանն ի պատասխան Հայաստանը գործի կդնի միջազգային իրավունքով վերապահված իր ռազմաքաղաքական ողջ գործիքակազմը
10:27
28 Հուլիսի 2021
Ադրբեջանը կրակում է հայկական գյուղերի ուղղությամբ.ՄԻՊ
Արման Թաթոյանը հայտնում է, որ Ադրբեջանը կրակում է հայկական գյուղերի ուղղությամբ
09:52
28 Հուլիսի 2021
Հակառակորդը, կորուստներ տալով, հետ է շպրտվել, փոխհրաձգությունը շարունակվում է.ՊՆ
Հակառակորդը, կորուստներ տալով, հետ է շպրտվել, փոխհրաձգությունը շարունակվում է
09:28
28 Հուլիսի 2021
Հայ-ադրբեջանական սահմանին գիշերվանից տեղային մարտեր են. հայկական կողմն ունի երեք զոհ.ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանին գիշերվանից տեղային մարտեր են. հայկական կողմն ունի երեք զոհ