ԵՐԵՎԱՆ, 6 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Հայհիդրոմետկենտրոնը ներկայացրել է առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը։
Հաղորդվում է, որ մարտի 6–ին Լոռու, Տավուշի, Սյունիքի մարզերում և Արցախում օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով, մարտի 7-8–ից նույնքան կբարձրանա։
Մարտի 6–ի կեսօրից հետո, մարտի 7–ի և 10–ի գիշերը, մարտի 9–ին մարզերի մեծամասնությունում սպասվում են տեղումներ։ 6–ի գիշերը, 7–ի և 10–ի ցերեկը, մարտի 8–ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին կլինի հարավ–արևմտյան` մինչև 3-8 մվ պոռթկումներով, մարտի 6–ին, 8–ին և 9–ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում մինչև 15-20 մվ։
Երևանում մարտի 7–ի և 10–ի գիշերը, մարտի 9–ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրևը։
Օդի ջերմաստիճանը կշարունակի բարձրանալ։ Եթե երեքշաբթի սպասվում է 13-15 աստիճան տաքություն, ապա արդեն հինգշաբթի` 17-19։ Գիշերը նույնպես տաք կլինի` 6-8 աստիճան տաքություն։ -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում