ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանի վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը պատմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին սպասարկելու նպատակով նոր ինքնաթիռ ձեռք բերելու մտադրությունների մասին։
«Ներկայում վարչապետին սպասարկող օդանավն ի վիճակի չէ անդրատլանտյան թռիչքներ իրականացնել։ Փորձագետների կարծիքով, օդանավի արդիականացման համար միլիոններ են պետք»,– չորեքշաբթի բյուջետային լսումների ժամանակ ասաց Աղաջանյանը։
Նա ավելացրեց, որ խնդիրը նաև կառավարության ղեկավարի ինքնաթիռը սպասարկող օդաչուների` համապատասխան արտոնագրի բացակայությունն է։
«Այնուամենայնիվ, արդեն քննարկվում է նոր օդանավ ձեռք բերելու հարցը»,– նշեց Աղաջանյանը։-0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում