Ցիկլոնի ազդեցությունը Հայաստանում երկար չի լինի. Հայհիդրոմետկենտրոն

17.06.2016, 10:34
Հայաստանում օդի ջերմաստիճանը հունիսի 17–ին կնվազի 3-4 աստիճանով:
Ցիկլոնի ազդեցությունը Հայաստանում երկար չի լինի. Հայհիդրոմետկենտրոն
ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանում օդի ջերմաստիճանը հունիսի 17–ին կնվազի 3-4 աստիճանով, հայտնում է Հայհիդրոմետկենտրոնը։

Ամենից ցուրտ կլինի ուրբաթ Շիրակի, Կոտայքի, Գեղարքունիքի մարզերում, Արագածոտնի և Վայոց Ձորի շրջաններում` այնտեղ ցերեկային ժամերին օդը կտաքանա մինչև 16-20 աստիճան տաքություն, իսկ գիշերն օդի ջերմաստիճանը կկազմի 6-10 աստիճան։ Արարատի և Արմավիրի մարզերում, ինչպես նաև Վայոց Ձորի նախալեռներում սպասվում են ամենաբարձր ջերմաստիճանները, որտեղ սնդիկի սյունը ցույց կտա 26-28 աստիճան տաքություն, իսկ գիշերը` 15-18 աստիճան։

Երևանում առաջիկա երկու օրերին օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կկազմի 26-28 աստիճան տաքություն, իսկ հետագա երեք օրերին կտաքանա մինչև 31-33 աստիճան։

Ուրբաթ օրվանից մինչև երեքշաբթի հանրապետության բոլոր մարզերում և մայրաքաղաքում օրվա երկրորդ կեսին և գիշերվա առաջին կեսին սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպներ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ։

Քամին կլինի հարավ–արևմտյան` 2-7 մետր վայրկյան արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում մինչև 20-25 մետր վայրկյան։ -0-