438.63
4.38
404.42
-3
Եղանակը Երևանում
Հայ

Ծառայողական քննություն է սկսվել Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավարի նկատմամբ

21:15
02 Սեպտեմբերի 2019
ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Ամուլսարի հանքավայրի քննչական խմբի ղեկավար, կոռուպցիոն հանցագործությունների, սեփականության դեմ հանցագործությունների և կիբերհանցագործությունների վարչության պետ Յուրի Իվանդյանի նկատմամբ ծառայողական հետաքննություն է սկսվել։ Այս մասին «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնեց Հայաստանի քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը։

Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, «Ինֆոկոմ» տեղեկատվական հարթակի քննությունը ցույց է տվել, որ Ամուլսարի գործով ՔԿ քննիչ Յուրի Իվանյանի և բնապահպանության նախկին նախարար, Ամուլսարի ծրագրով շրջակա միջավայրի վրա ազդեցության վերաբերյալ դրական եզրակացություն ստորագրած Արամայիս Գրիգորյանի միջև ազգակցական կապ կա։ Այդ տեղեկությունները հաստատեց նաև Հարությունյանը։

Ամուլսարի հանքավայրի աշխատանքը, որի շահագործմամբ զբաղվում է Lydian Armenia ընկերությունը, արդեն կես տարուց ավելի է, ինչ դադարեցված է` Ջերմուկում և Սևանում շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձագիտական գնահատական ստանալու նպատակով։

Օգոստոսի 15–ին Հայաստանի քննչական կոմիտեի ղեկավար Հայկ Գրիգորյանը ներկայացրել է միջազգային փորձագիտական խմբի եզրակացությունը, որի համաձայն, բնապահպանական սպառնալիքներ չկան, իսկ հավանականները հնարավոր է վերահսկել քայլերի ձեռնարկմամբ։ ՔԿ–ի կարծիքով, հանքավայրի շահագործումից բնապահպանական սպառնալիքներ չկան, իսկ հավանական ռիսկերը կառավարելի են համապատասխան քայլեր ձեռնարկելու դեպքում։

Ավելի ուշ Փաշինյանը հայտնեց, որ Ամուլսարի հանքավայրի շահագործումը բխում է պետության շահերից։

Օգոստոսի 28–ին վարչապետը տեսակոնֆերանս է ունեցել ELARD–ի ներկայացուցիչների հետ, որի արդյունքներով, նա հայտնեց, որ ի հայտ են եկել նոր հանգամանքներ, որոնք ուսումնասիրման և գնահատականի կարիք ունեն։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:14
26 Փետրվարի 2024
Կողային ապակիների լուսաթափանցելիության կանոնը մեկ տարում երկու անգամ խախտելու համար վարորդը 2 բալ կկորցնի. նախագիծ
Իսկ երկրորդ գիծ կանգնելու համար տուգանային միավորը 0.5-ից կդառա 0.25
13:09
26 Փետրվարի 2024
ABBYY ընկերությունների խմբի հիմնադիր Դավիթ Յանը ելույթ կունենա Հայաստանում առաջին ներդրումային և ֆինանսական համաժողովին
Հայաստանում առաջին ներդրումային և ֆինանսական համաժողովը տեղի կունենա 2024 թվականի մարտի 5-ին
11:08
26 Փետրվարի 2024
ՆԳՆ–ից հերքում են․ 00oo000 համարանիշը չի վաճառվել 300 հազար դոլարով
ՆԳՆ–ից հերքում են․ 00oo000 համարանիշը չի վաճառվել 300 հազար դոլարով
14:19
25 Փետրվարի 2024
Թուրքիայի երկու քաղաքացի, ՀՀ քաղաքացու օժանդակությամբ, կեղծ փաստաթղթերով հատել են ՀՀ պետական սահմանը
Թուրքիայի երկու քաղաքացի, ՀՀ քաղաքացու օժանդակությամբ, կեղծ փաստաթղթերով հատել են ՀՀ պետական սահմանը
13:38
25 Փետրվարի 2024
Զինծառայող է մահացել չպարզված հանգամանքներում
Զինծառայող է մահացել չպարզված հանգամանքներում
17:59
24 Փետրվարի 2024
Ադրբեջանը կրակ է բացել Վերին Շորժայում հայկական դիրքերի ուղղությամբ
Ադրբեջանը կրակ է բացել Վերին Շորժայում հայկական դիրքերի ուղղությամբ
17:55
24 Փետրվարի 2024
ՔՊ–ն կողմնորոշվել է էկոնոմիկայի նախարարի թեկնածուի հարցում
ՔՊ–ն կողմնորոշվել է էկոնոմիկայի նախարարի թեկնածուի հարցում
21:15
23 Փետրվարի 2024
ԵԽ–ն հաջորդ շաբաթ Հայաստանի հետ ԵՄ վիզաների ազատականացման վերաբերյալ բանաձև կքննարկի
Եվրոպական խորհրդարանում հաջորդ շաբաթ բանաձև կքննարկվի Հայաստանի հետ վիզաների ազատականացման վերաբերյալ
19:37
23 Փետրվարի 2024
Երևանի համալսարաններից մեկում էլեկտրաշչակ է գործարկվելու
Ուշադրություն․ Երևանի համալսարաններից մեկում էլեկտրաշչակ է գործարկվելու