Տրամվայները Երևան չեն վերադառնա․ քաղաքապետ

11.06.2025, 14:15
Երևանում տրամվայի երթևեկության վերականգնման ծրագիրը չի քննարկվում, քանի որ այն անիրատեսական է, ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը
Տրամվայները Երևան չեն վերադառնա․ քաղաքապետ

ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ Երևանում տրամվայի երթևեկության վերականգնման ծրագիրը չի քննարկվում, քանի որ այն անիրատեսական է, ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Իրականում ցանկացած ենթակառուցվածքի ոչնչացումը շատ ավելի հեշտ է, քան դրա հետագա վերականգնումը», - չորեքշաբթի ԱԺ–ում նշեց Ավինյանը՝ 2024 թվականի պետբյուջեի կատարողականի քննարկման ժամանակ պատասխանելով տրամվայների վերականգնման հնարավորության մասին հարցին։

Երևանի քաղաքապետը պարզաբանեց, որ դա վերաբերում է ոչ միայն տրամվայներին, այլև մյուս ոլորտներում։