Տոսկանական խոհանոցի «Չորս ձեռք» ձևաչափով բացառիկ ընթրիք՝ Երևանում

15.11.2025, 17:48
Casa Nostra ռեստորանը նոյեմբերի 22–ին 19։00–ին հրավիրում է անմոռանալի երեկոյի Իտալական խոհանոցի օրերի շրջանակում
Տոսկանական խոհանոցի «Չորս ձեռք» ձևաչափով բացառիկ ընթրիք՝ Երևանում

ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Casa Nostra ռեստորանը նոյեմբերի 22–ին 19։00–ին հրավիրում է անմոռանալի երեկոյի Իտալական խոհանոցի օրերի շրջանակում։

Աշխարհում իտալական խոհանոցի օրերը կեզրափակվեն հենց այս խորհրդանշական ընթրիքով՝ «Տոսկանական խոհանոց․ արևի և բնության համը» թեմատիկայով:

Խոհանոցում ստեղծագործելու են Երեմյան ընկերությունների խմբի եվրոպական ռեստորանների խոհանոցների ղեկավար, շեֆ խոհարար Վաչագան Ջանոյանը և իտալացի հայտնի խոհարար, Ֆլորենցիայի խոհարարական արվեստի դպրոցի շեֆ խոհարար, պրոֆեսոր Ֆրանչեսկո Կոնիլիոն։

Նրանք հյուրերին կներկայացնեն տոսկանական խոհանոցից ոգեշնչված հատուկ սեթ մենյու։

Մասնակցության և սեթ մենյուի արժեքը՝ 22,000 դրամ։

Հասցե՝ Բուզանդ 91

Ամրագրում՝ +374 10 75 44 66, +374 99 54 44 66 (WhatsApp / Viber)

Տեղերը խիստ սահմանափակ են։ Շտապեք ձեռք բերել աշնան ամենագլխավոր գաստրոնոմիկ իրադարձության տոմսերը։