530.17
7.45
476.34
+11
Եղանակը Երևանում
Հայ

Թորոսյանը նշեց այն ֆորսմաժորային հանգամանքները, որոնց դեպքում երեխաներն անվճար բուժօգնություն կստանան

19:51
11 Սեպտեմբերի 2019

ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը պատասխանեց այն հարցին, թե արդյո՞ք փաստաթղթերի բացակայությունը կխանգարի երեխային անհետաձգելի բժշկական օգնություն ստանալ։

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը կառավարության հարցուպատասխանի ժամանակ հարց տվեց, թե որ դեպքերում է ապահովվում մինչև 18 տարեկան անձանց անվճար բուժումը, այդ թվում, վերաբերու՞մ է դա հրատապ իրավիճակների։

Թորոսյանը պատասխանեց, որ կյանքի համար վտանգավոր դեպքում, և դա վերաբերում է ոչ միայն երեխաներին, օգնությունը պայմանավորված չէ պոստֆակտում ներկայացվող փաստաթղթերի առկայությամբ։

«Նույնիսկ եթե վճարում է պետությունը, վճարման հարցերը պարզվում են հետո»,– ասաց Թորոսյանը։

Նա խնդրեց իրեն ներկայացնել տեղեկատվություն այն դեպքերի վերաբերյալ, երբ փաստաթղթերի բացակայության պատճառով բժշկական օգնություն չի ցուցադրվել կյանքի համար սպառնալիքի առկայության դեպքում։ Նա հիշեցրեց, որ դա քրեական հանցագործություն չէ։
«Ինչ վերաբերում է երեխաների համար հուլիսին ներդրված բժշկական օգնության ընդլայնված ծրագրին, կրկնեմ, որ մենք մի շարք ծառայություններ ենք ավելացրել, որոնք մատուցվում են բուժհաստատություններում 7–18 տարեկան անձանց։ Բայց, օրինակ, եթե 10 տարեկան երեխային ուզում են տանել նյարդաբանի մոտ ոչ այն բուժհաստատությունում, որին նա կցված է, ապա ծառայությունը շարունակում է մնալ վճարովի»,– ասաց նախարարը։
Նրա խոսքով, ամբուլատոր բուժման դեպքում չեն վճարում։

Загружается новость ... "Лево"

«Ամենօրյա իրավիճակի դեպքում, երբ կյանքի համար սպառնալիք չկա, եթե դիմելու պահին ուղեգիր չկա, ապա երեխայի ծնողին խնդրում են բերել այն, որ երեխային ստացիոնար բուժում տրամադրեն։ Անհրաժեշտության դեպքում դա կարելի է անել նաև պոստֆակտում»,– ասաց Թորոսյանը։

Նա հայտնեց, որ հետագայում վիճակագրությանը ծանոթանալուց հետո, ծրագրվում է միավորել 0-18 տարեկանների բուժսպասարկումը մեկ փաթեթում։ Այդ համատեքստում նա կարևորեց բուժապահովագրությունը, երբ Հայաստանի ողջ բնակչության համար կգործի մեկ փաթեթ։


Ընթացիկ փոփոխությունները չեն տարածվում ատամնաբուժական ծառայությունների, խորհրդատվությունների, ինչպես նաև ախտորոշման հստակեցման լաբորատոր–սարքավորումային հետազոտութւյունների վրա։ -0-



Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
23:10
18 Հոկտեմբերի 2019
ԱԱԾ–ն պարզաբանում է`ինչու է Հրայր Թովմասյանի ընտանիքից բացատրություն վերցվել
ԱԱԾ–ն պարզաբանում է`ինչու է Հրայր Թովմասյանի ընտանիքից բացատրություն վերցվել:
20:10
18 Հոկտեմբերի 2019
Երկու եղբայրներին մեղադրանք է առաջադրվել ոստիկանների նկատմամբ հարձակում գործելու դեպքի առթիվ քննվող քրգործով
Երկու եղբայրներին մեղադրանք է առաջադրվել ոստիկանների նկատմամբ հարձակում գործելու դեպքի առթիվ քննվող քրգործով:
19:11
18 Հոկտեմբերի 2019
Ադրբեջանցի հակերները կոտրել են ՀՀ վարչապետի կայքը (ՖՈՏՈ)
Ադրբեջանցի հակերները կոտրել են ՀՀ վարչապետի Նիկոլ Փաշինյանի կայքը։
18:46
18 Հոկտեմբերի 2019
Երևանի մանկապարտեզներից մեկում երեխաներին կապում են աթոռներից, քաղաքապետարանը պարզաբանում է (ՖՈՏՈ)
Երևանի մանկապարտեզներից մեկում երեխաներին կապում են աթոռներից, քաղաքապետարանը պարզաբանում է:
18:09
18 Հոկտեմբերի 2019
Կադաստրի կոմիտեի ղեկավարն ազատման դիմում է ներկայացրել
Կադաստրի կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանն ազատման դիմում է ներկայացրել։
17:21
18 Հոկտեմբերի 2019
5 մլն դոլարի ներդրում. «Շիրակ» օդանավակայանը վերազինվում է (ՖՈՏՈ)
5 մլն դոլարի ներդրում. «Շիրակ» օդանավակայանը վերազինվում է:
16:21
18 Հոկտեմբերի 2019
ՎՏԲ-Հայաստան Բանկը և Մուլտիկարտա ընկերությունը ստորագրեցին համագործակցության համաձայնագիր
ՎՏԲ-Հայաստան Բանկն որոշում է կայացրել փոխարինել սեփական Պրոցեսինգային կենտրոնը ռուսական առաջատար Մուլտիկարտա ընկերության Պրոցեսինգային կենտրոնով։
16:06
18 Հոկտեմբերի 2019
Խախտվել են բոլոր նորմերը. Արտաշատի դպրոցներից մեկի ճաշարանի գործունեությունը կասեցվել է (ՖՈՏՈ)
Խախտվել են բոլոր նորմերը. Արտաշատի դպրոցներից մեկի ճաշարանի գործունեությունը կասեցվել է:
14:18
18 Հոկտեմբերի 2019
Շառլ Ազնավուրի որդին` Նիկոլա Ազնավուրը, տիկնոջ հետ տեղափոխվել է Հայաստան
Շառլ Ազնավուրի որդին` Նիկոլան, ընտանիքով տեղափոխվել է ապրելու Հայաստանում։
10:39
18 Հոկտեմբերի 2019
Հայաստանում կտրուկ կցրտի
Հայհիդրոմետկենտրոնը ներկայացրել է Հայաստանի առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը։
08:00
18 Հոկտեմբերի 2019
Հինգշաբթի` հոկտեմբերի 17–ի առավել ուշագրավ նորությունները
Ներկայացնում ենք հինգշաբթի` հոկտեմբերի 17–ի առավել ուշագրավ նորությունները։
20:14
17 Հոկտեմբերի 2019
Վանաձորում գործում են տարածաշրջանում նախադեպը չունեցող լուսաձայնային շատրվաններ (ՎԻԴԵՈ)
Վանաձորում գործում են տարածաշրջանում նախադեպը չունեցող լուսաձայնային շատրվաններ: