Թորոսյանը ցույց է տվել կորոնավիրուսի լաբորատոր ախտորոշիչ թեստերը (ՖՈՏՈ)

04.02.2020, 12:35
Մինչ օրս անցկացվել է կորոնավիրուսի ախտորոշման 6 հետազոտություն. ՖՈՏՈ
Թորոսյանը ցույց է տվել կորոնավիրուսի լաբորատոր ախտորոշիչ թեստերը (ՖՈՏՈ)
ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. Մինչ օրս անցկացվել է կորոնավիրուսի ախտորոշման 6 հետազոտություն։ Այսօր այս մասին իր Facebook–յան էջում է հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։   

Նախարարը գրառմանը կից հրապարակել է կորոնավիրուսի լաբորատոր թեստերի լուսանկարները։

«Ահա այսպիսի տեսք ունեն նոր կորոնավիրուսի «հայտնի» լաբորատոր ախտորոշիչ թեստերը։ Մինչ օրս կատարվել է 6 հետազոտություն։ Բոլոր դեպքերում արդյունքը բացասական է»,– նշել է նա։

Հիշեցնենք, որ փետրվարի 3–ի դրությամբ Չինաստանում կորոնավիրուսի հետևանքով թոքաբորբով հիվանդացածների թիվն ավելի քան 20 հազար է, 400–ից ավելի մարդ մահացել է, իսկ 526–ը` բուժվել։ Փետրվարի 1–ի դրությամբ կորոնավիրուսի դեպքեր են գրանցվել աշխարհի 27 երկրներում, այդ թվում` Ռուսաստանում։ Իսկ վիրուսի տարածման էպիկենտրոնում` չինական Հուբեյ նահանգում անցած մեկ օրվա ընթացքում չինական վարակից գրանցվել է 64 մահվան դեպք։ –0–