Թորոսյան. առայժմ հայտնի չէ, թե որտեղ է երեխան վարակվել ՄԻԱՎ–ով
01.11.2019,
15:32
Աղջիկը, որի մոտ ՄԻԱՎ վարակ է հայտնաբերվել, բուժում է ստացել երկրի տարբեր բժշկական կենտրոններում
ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Աղջիկը, որի մոտ ՄԻԱՎ վարակ է հայտնաբերվել, բուժում է ստացել երկրի տարբեր բժշկական կենտրոններում, և առայժմ հայտնի չէ, թե ճիշտ որտեղ է նա վարակվել, ուրբաթ լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
Հոկտեմբերի 16–ին ոստիկանության Արաբկիրի բաժնում քաղաքացուց գլխավոր դատախազի անունով հաղորդում է ստացվել, որ իր թոռը (տարիքը չի նշվում` խմբ.) 2019 թվականի օգոստոսից մինչև հոկտեմբերի 11–ը ստացիոնար բուժում է ստացել «Արաբկիր» ԲԿ–ում, և այնտեղ նրա մոտ ՁԻԱՀ են հայտնաբերվել այն դեպքում, երբ նախկինում նա վարակ չի ունեցել։ Կատարված հետազոտությունների արդյունքներով, երեխայի մոտ հաստատվել է ՄԻԱՎ–ի առկայությունը։
«Այս պահին հայտնի է միայն այն, որ ծնողների մոտ ՄԻԱՎ վարակ չի հայտնաբերվել։ Այդ իսկ պատճառով քննություն է կատարվում, որը պետք է պարզի, թե որտեղ և ինչ հանգամանքներում է աղջիկը վարակվել։ Իսկ այժմ բժիշկներն անում են ամեն ինչ, որ երեխայի կյանքը ոչինչ չվտանգի»,– ասաց նախարարը։
Տվյալ փաստով ոստիկանության Արաբկիրի բաժնում քրեական գործ է հարուցվել Հայաստանի ՔՕ 123–րդ հոդվածի 3–րդ մասի 2–րդ կետով (Անչափահասին մարդու իմունային անբավարարության վիրուսի հարուցիչով վարակելը` պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից ութ տարի ժամկետով)։-0-

Загружается новость ...
"Право"