Տոնոյանը հաստատել է բանակի մասնակցության փաստը 2008թ. մարտի 1–ի իրադարձություններին
26.02.2019,
14:57
Բանակը ներգրավված է եղել 2008 թվականի մարտի 1–ի իրադարձություններում, և դա փաստ է, ասել է Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։

ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Բանակն ներգրավված է եղել 2008 թվականի մարտի 1–ի իրադարձություններում, և դա փաստ է, ասել է Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը նախօրեին Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում։
«Մարտի 1–ին Զինված ուժերը ներկա են եղել (Երևանի փողոցներում` խմբ.), կատարել են իրենց պարտավորությունները։ Քանի որ նախաքննութւյան փուլն ավարտվել է, և սկսվում է դատական փուլը, ապա ես զերծ կմնամ գնահատականներից»,– ասաց պաշտպանական գերատեսչության ղեկավարը։
Տոնոյանը նաև նշեց, որ նախաքննության փուլը, որի ընթացքում սպաներին մշտապես կանչում են հարցաքննություններին, ազդեցություն է գործում անձնակազմի վրա։
Հայաստանի հատուկ քննչական ծառայությունը փետրվարի 15–ին հայտնել է մարտի 1–ի քրեական գործով նախաքննության ավարտի մասին։ Գործի դերակատարներն են` Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ԶՈՒ Գլխավոր շտաբի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Սեյրան Օհանյանը, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, նախկին փոխվարչապետ, նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը զբաղեցրախ Արմեն Գևորգյանը։ -0-

Загружается новость ...
"Право"