ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի. /Նովոստի Արմենիա/. Հայաստանի բնակիչներին ամանորյա երկար հանգստյան օրեր են սպասում, այդ մասին «Նովոստի Արմենիա» գործակալությանը հայտնեց ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Արամ Արարատյանը։
«Այս տարի Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների հանգստյան օրերը չեն կրճատվի», – ասաց Արարատյանը։ Փաստացի, Ամանորյա տոնական օրերը կսկսվեն դեկտեմբերի 30–ից և կտևեն մինջև հունվարի 7–ը ներառյալ։
Ըստ «Տոների և հիշարժան օրերի մասին» ՀՀ օրենքի, Սուրբ Ծնունդը և Ամանորը նշվում են Հայաստանում դեկտեմբերի 31–ից հունվարի 6–ը, ոչ աշխատանքային օրերը` դեկտեմբերի 31–ը, հունվարի 1, 2–ը (Ամանոր) և հունվարի 6–ը (Սուրբ Ծնունդ)։
Ընդ որում, հունվարի 7–ը երկրում նույնպես ոչ աշխատանքային է` մեռելոց, հինգ Տաղավար տոներին հաջորդող երկուշաբթի օրերը։
Հայաստանում նոր տարվա առաջին աշխատանքային օրը կլինի երկուշաբթի` հունվարի 8–ը։ Այսպիսով, Հայստանի բնակիչները ինն օր ազատ ժամանակ կունենան։
Ընդ որում, ինչպես նշեց Արարատյանը, կառավարության աշխատակազմը համապատասխան փոփոխությունները նախատեսում ներառել «Տոնական և հիշարժան օրերի» մասին օրենքում, որոնց համաձայն, 2019 թվականից տոնական օրերի քանակը կկրճատվի։
Վարչապետ Կաչեն Կարապետյանը դեմ է երկար ամանորյա հանգստյան օրերին, դեռ կառավարության առաջին նիստին 2017 թ.–ին վարչապետն առաջարկել էր կրճատել այդ օրերի քանակը։ Այն ժամանակ նա հարցրեց նախարարներին` շատ չեք հանգստացե՞լ։ «Առաջարկում եմ քննարկումներ անցկացնել նաև հասարակության հետ և գտնել այս հարցի պատասխանը», – ասել էր Կարապետյանը։ –0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում