Տոնական Գյումրի. Անկախության օրվա տոնակատարություններն ավարտվեցին շքեղ հրավառությամբ (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
22.09.2019,
12:55
Նախօրեին Գյումրին առավել քան մարդաշատ ու աշխույժ էր

ԵՐԵՎԱՆ,22 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Նախօրեին Գյումրին առավել քան մարդաշատ ու աշխույժ էր, քանի որ Անկախության օրվա այս տարվա գլխավոր տոնակատարություններն անցկացվեցին Հայաստանի` մեծությամբ երկրորդ քաղաքում:
Վաղ առավոտից օդապարիկներ բարձրացան Գյումրիի երկնքում, քաղաքի թատրոնի մերձակա հրապարակում համերգ անցկացվեց:

Ռուսթավելի և հարակից փողոցներում տեղադրված ցուցատաղավարներում ներկայացվեցին Հայաստան երկրի բարիքները:

Տոնական օրն ավարտվեց Վարդանանց հրապարակում տեղի ունեցած բացառիկ ռոք-համերգով և չափազանց գունեղ հրավառությամբ: -0-