«Թողեք, թող ներս գա Նոր տարին». Երևանում զարդարում են գլխավոր տոնածառը (ՎԻԴԵՈ)

17.12.2018, 20:52
Հայաստանի մայրաքաղաքում շարունակվում են Ամանորի նախապատրաստությունները։
«Թողեք, թող ներս գա Նոր տարին». Երևանում զարդարում են գլխավոր տոնածառը (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի մայրաքաղաքում շարունակվում են Ամանորի նախապատրաստությունները։

Երկրի գլխավոր տոնածառն արդեն գրեթե զարդարվել է դրասանգներով։



Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը «Նովոստի–Արմենիա» գործակալությանն ասաց, որ Հայաստանի գլխավոր տոնածառի լույսերը կվառվեն Երևանում դեկտեմբերի 21–ի տոնական համերգի ընթացքում։ Նա նշեց, որ գլխավոր գեղեցկուհու լույսերը ժամը 19։30–ին կվառի քաղաքապետ Հայկ Մարությանը։ -0-