ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Տիգրան Սարգսյանն ազատվել է ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից, հայտնում է Հայաստանի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:
Համապատասխան հրամանագիրը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է երեքշաբթի` հունվարի 12-ին:
«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` որոշում եմ.
Տիգրան Սարգսյանին ազատել Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Նախագահի մեկ այլ հրամանագրով Գրիգոր Հովհաննիսյանը նշանակվել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Վաշինգտոն)` ազատվելով Մեքսիկայի Միացյալ Նահանգներում, Կուբայի Հանրապետությունում, Կոստա Ռիկայի Հանրապետությունում, Գվատեմալայի Հանրապետությունում և Պանամայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից։ -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում